Inicio » Սեր
Հասկացա, որ պետք է կողքիդ լինեմ և վերջ:
Հասկացա, որ չեմ կարող թողնել, որ կյանքումդ եղած բոլոր հաջողություններն ու անկումները մենակ դիմավորես:
Հասկացա, որ պետք է միշտ միասին գնանք քեզ հագուստ ընտրելու ու գնելու: Հասկացա` որ չկաս դու, այնտեղ մենակ եմ ես:
Երջանկացրի քեզ, հիմա գիտեմ, երջանիկ ես: Ու նաև գիտեմ, որ դարձել եմ կյանքիդ արևոտ էջերից մեկը: Գիտե
՞ս, քեզ երջանկացնելով, ես երջանկացա:
Զգացի, քո երջանկությունը այնքան մեծ էր, որ վարակեց ինձ: Տարավ իր ետևից, ստիպեց սիրել աշխարհի ամենավատ մարդկանց, ստիպեց սուտ լսելուց ցույց տալ իբր չեմ հասկացել, ստիպեց երբեք չկոտրվել ու մնալ կողքիդ:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 326 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 20 | Մեկնաբանություններ (0)

Ես շնորհակալ եմ իրեն, ինքը ամեն ինչ անում է ինձ համար: Ես զգում եմ, թե ինչքան շատ է սիրում, թե ինչպես են աչքերը փայլում ինձ տեսնելիս:
Ես զգում եմ իրենից, ինձ եկող սերը:
Ամեն ինչ անում է ինձ դուր գալու համար, դեմ է գնում իր սկզբունքներին, ես գիտեմ, ինձ ասած յուրաքանչյուր խոսքի մեջ անկեղծություն կա: Ես հավատում եմ իր տված յուրաքանչյուր խոստումին: Բայց...
Բայց ես իրեն չեմ սիրում, չեմ կարողանում սիրել:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 275 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 18 | Մեկնաբանություններ (0)

Մենք հանդիպեցիք պատահաբար: Երբ ես քեզ տեսա, հանկարծ հասկացա, որ չտեսնել քեզ չեմ կարող երբեք: Օրերը փոխարինում են մեկմեկու, ժամերն անցնում են արագ և քեզանից հեռու, և իրար հետ: Կարոտը խեղդում է ամեն պահի, միտքս լեցուն է քեզանով ամեն վայրկյան: Եվ կարևոր չէ, թե ինչով եմ զբաղված կամ թե որտեղ եմ:. Այս, կարծես թե կարճ, բայց միևնույն ժամանակ լեցուն ժամանակահատվածում մենք հասցրինք իրար այնքան ճանաչել, որքան որ ոմանք մի ամբողջ կյանքի ընթացքում չեն կարողանում: Մենք ապրեցինք դժվարություններ ու երջանիկ պահեր, տխրություններ և ուրախություններ, լաց ու հրճվանք, սեր ու ցասում
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 17 | Մեկնաբանություններ (0)

Սիրում էի, բայց սպասում էի, որ նա խոսեր: Չհասկանալով նրա միտքը,  արդյո՞ք սիրում է .... Պարզվեց այո... բայց գաղտնի էր պահում, միայն խոսելուց էի հասկանում, որ զգում է այն ինչ ես էի զգում նրա հանդեպ... կամ միգուցե չէ... միգուցե սխալվում էի...
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 421 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 14 | Մեկնաբանություններ (0)