Inicio » 2013 » Մայիս » 17 » Պատահաբար
1.20.05 PM
Պատահաբար
Մենք հանդիպեցիք պատահաբար: Երբ ես քեզ տեսա, հանկարծ հասկացա, որ չտեսնել քեզ չեմ կարող երբեք: Օրերը փոխարինում են մեկմեկու, ժամերն անցնում են արագ և քեզանից հեռու, և իրար հետ: Կարոտը խեղդում է ամեն պահի, միտքս լեցուն է քեզանով ամեն վայրկյան: Եվ կարևոր չէ, թե ինչով եմ զբաղված կամ թե որտեղ եմ:. Այս, կարծես թե կարճ, բայց միևնույն ժամանակ լեցուն ժամանակահատվածում մենք հասցրինք իրար այնքան ճանաչել, որքան որ ոմանք մի ամբողջ կյանքի ընթացքում չեն կարողանում: Մենք ապրեցինք դժվարություններ ու երջանիկ պահեր, տխրություններ և ուրախություններ, լաց ու հրճվանք, սեր ու ցասում:Իսկ հիմա ապրեցնում ենք ևս մեկի, նրան, ում անունը դեռ Մենք է:Դեռևս չտեսած՝ ես հասցրել եմ սիրել նրան, քանի որ սիրում եմ քեզ:Նա թանկ է ինձ համար, քանի որ մեր միասին ապրած ամեն մի ակնթարթն է անգին:Քո թուլությունները և ուժը, քո լռությունն ու ձայնը, քո խոնարհ հայացքն ու ուղիղ աչքերիս մեջ նայող աչքերը, քո նուրբ մատներն ու փխրուն սիրտը չեմ փոխարինի որևէ այլ բանի հետ աշխարհիս երեսին: Հիմա նստած եմ ուղիղ այն վայրի դիմաց, որտեղ մենք առաջին անգամ հանդիպեցինք պատահաբար: Նայում եմ դեպի հեռուն, և թվում է, թե մոտենում ես ինձ: Դիմացովս անցնող բազմության հոսքի ամեն մի դեմքի մեջ փորձում եմ գտնել քեզ, քո հայացքը:Մայիսյան այս ջերմությամբ ասում եմ՝ սիրում եմ քեզ, սիրում եմ անժամանակ, սիրում եմ երեկ, վաղը և հենց հիմա՝ անկախ տրամադրությունից ու միջավայրից, քնած թե արթուն սիրում եմ քեզ: Միշ՛տ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...
Categoría: Սեր | Vistas: 305 | Agregado por: Melan | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]