Inicio » Նյութերի արխիվ
  • Առանց ընկերության որևէ շփում մարդկանց միջև արժեք չունի
  • Առանց իրական ընկերության կյանքը-ոչինչ է
  • Անխելք է նա, ով հարստության մեջ կմոռանա իր ընկերոջը
  • Ընկերությունը ծառայություն չէ, դրա համար շնորհակալություն չեն հայտնում
  • Մի հիշի այն, թե ինչ լավություն ես արել ընկերոջդ, այլ հիշի այն թե ինչ վատություն ես արել
  • Իմ ընկերը նա է, ում ամեն ինչ կարող եմ ասել
  • Ընկերության համար հարկավոր է ժամանակ, իսկ սիրո համար տեղ
  • Ընկեր լինելու համար անպայման չէ լինես շուն
  • Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է:
  • Ընկերությունը մարդկանց նմանեցնում է:
  • Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը:
  • Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր:
  • Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի՛ մոռացիր:
Կատեգորիա: Ընկերություն | Դիտումներ: 344 | Ավելացրեց: Arm[ok] | Ամսաթիվ: 2013 Մայիս 23 | Մեկնաբանություններ (1)


Կատեգորիա: Օրվա Ֆոտո | Դիտումներ: 275 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 22 | Մեկնաբանություններ (0)

Երբ սովորում էի 8-րդ դասարանում, մի շատ մտերիմ ընկերուհի ունեի: Սակայն, հանգամանքների բերումով, նրա ընտանիքը մեկնեց ԱՄՆ, և մենք այլևս չտեսնվեցինք: Բայց իրար հետ կապնվում էինք հեռախոսով, սոց-ցանցերով:
Արդեն ավարտել էի դպրոցը, երբ մի օր հանկարծ մի միջա-դեպ տեղի ունեցավ հետս հենց փողոցում: Որոշել էի մի փոքր զբոսնել: Մտամոլոր քայլում էի և հանկարծ բախվեցի մի տղայի, որը աղջկա հետ զբոսնում էր: Տղան ինձնից ներողություն խնդրեց, մինչդեռ աղջիկը...
-Դուք ի՞նչ է, գժվե՞լ եք: Այս ի՞նչ վերաբերմունք է: Չե՞ք տեսնում, որ նա ինձ հետ է, ինչպե՞ս եք համարձակվում հրել իմ փեսացուին: Անամո՜թ...
Ես քմծիծաղ տվեցի:
-Մար, լռի՛ր, բավական է փնթփնթաս:
Նա շշմած ինձ էր նայում:
-Ա՞ն, այդ դո՞ւ ես, աչքերիս չեմ հավատում, ընկերուհի՜ս:
Մենք գրկախառնվեցինք: Այդ նա էր՝ իմ վաղեմի հիմարիկը: Երկար ժամանակ էր, ինչ չէինք տեսնվել: Նա այդ պահին մոռացել էր անգամ իր փեսացուի մասին, որն այդպես էլ մնաց զարմացած:
Կատեգորիա: Ընկերություն | Դիտումներ: 302 | Ավելացրեց: Arm[ok] | Ամսաթիվ: 2013 Մայիս 22 | Մեկնաբանություններ (0)

Նռնենին պատկանում է նռնազգիների ընտանիքին: Լինում է տերևաթափ, պտղատու թուփ է, կամ ոչ շատ մեծ ծառ: Աճում է հիմնականում Ասիայում`Աֆղանստան, Հնդկաստան, Իրան,  Թուրքիա, Ղրիմ, Ադրբեջան, Միջերկրական ծովի ափեր:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 22 | Մեկնաբանություններ (0)

Ամենից առաջ երբեք չի կարելի ուշանալ ճաշից, եթե նույնիսկ մայրիկը նախօրոք զգուշացրել է. չէ՞ որ ուտելիքը կսառչի: Եվ կարևոր է ճիշտ ժամանակին և կանոնավոր սնվել: 
 Համեղ ուտելիքներին մոտենալուց առաջ անպայման հարկավոր է մի լավ լվացվել և կարգի բերել հագուստը: 
 Սեղանի մոտ նստում են ուղիղ, չեն կռանում և փորձում են ձեռքերը չհենել սեղանին: Ամենակարևորը չեն ճոճվում աթոռի վրա: Շատախոսել կարող եք նաև ուտելուց հետո, իսկ ուտելիս փորձել քիչ խոսել և ոչ մի դեպքում չխոսել լիքը բերանով:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 21 | Մեկնաբանություններ (0)

Հասկացա, որ պետք է կողքիդ լինեմ և վերջ:
Հասկացա, որ չեմ կարող թողնել, որ կյանքումդ եղած բոլոր հաջողություններն ու անկումները մենակ դիմավորես:
Հասկացա, որ պետք է միշտ միասին գնանք քեզ հագուստ ընտրելու ու գնելու: Հասկացա` որ չկաս դու, այնտեղ մենակ եմ ես:
Երջանկացրի քեզ, հիմա գիտեմ, երջանիկ ես: Ու նաև գիտեմ, որ դարձել եմ կյանքիդ արևոտ էջերից մեկը: Գիտե
՞ս, քեզ երջանկացնելով, ես երջանկացա:
Զգացի, քո երջանկությունը այնքան մեծ էր, որ վարակեց ինձ: Տարավ իր ետևից, ստիպեց սիրել աշխարհի ամենավատ մարդկանց, ստիպեց սուտ լսելուց ցույց տալ իբր չեմ հասկացել, ստիպեց երբեք չկոտրվել ու մնալ կողքիդ:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 20 | Մեկնաբանություններ (0)

Ես շնորհակալ եմ իրեն, ինքը ամեն ինչ անում է ինձ համար: Ես զգում եմ, թե ինչքան շատ է սիրում, թե ինչպես են աչքերը փայլում ինձ տեսնելիս:
Ես զգում եմ իրենից, ինձ եկող սերը:
Ամեն ինչ անում է ինձ դուր գալու համար, դեմ է գնում իր սկզբունքներին, ես գիտեմ, ինձ ասած յուրաքանչյուր խոսքի մեջ անկեղծություն կա: Ես հավատում եմ իր տված յուրաքանչյուր խոստումին: Բայց...
Բայց ես իրեն չեմ սիրում, չեմ կարողանում սիրել:
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 281 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 18 | Մեկնաբանություններ (0)

Ցավոք, ներումս ուշացած էր,
Ո՞ւմ էր պետք այն, որ անիմաստ էր,
Ուժերս սպառվել են, հոգնել եմ արդեն,
Չեմ կարողանում էլ այսպես ապրել:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 18 | Մեկնաբանություններ (0)

Միասին էինք, թվում էր, թե ամեն ինչ շատ լավ է, որ մենք երկուսս էլ երջանիկ ենք և մեզ ոչ ոք չի կարող և չի համարձակվի բաժանել: Բայց դա ինձ միայն թվում էր, դրանք միայն պատառիկներ էին, որոնք մեկ վայրկյանում անհետացան: Եվ գիտե՞ս, թե երբ անհետացան, այն ժամանակ, այն վայրկյանին, երբ դու ինձ կանչեցիր հանդիպման: Մենք նստեցինք մեր նստարանին և դու ինձ ասացիր, որ չես սիրում, որ սխալվել ես՝ կարծելով, թե իբրև սիրում ես ինձ և պատրաստ ես կյանքդ կապել ինձ հետ...
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 18 | Մեկնաբանություններ (0)

Մենք հանդիպեցիք պատահաբար: Երբ ես քեզ տեսա, հանկարծ հասկացա, որ չտեսնել քեզ չեմ կարող երբեք: Օրերը փոխարինում են մեկմեկու, ժամերն անցնում են արագ և քեզանից հեռու, և իրար հետ: Կարոտը խեղդում է ամեն պահի, միտքս լեցուն է քեզանով ամեն վայրկյան: Եվ կարևոր չէ, թե ինչով եմ զբաղված կամ թե որտեղ եմ:. Այս, կարծես թե կարճ, բայց միևնույն ժամանակ լեցուն ժամանակահատվածում մենք հասցրինք իրար այնքան ճանաչել, որքան որ ոմանք մի ամբողջ կյանքի ընթացքում չեն կարողանում: Մենք ապրեցինք դժվարություններ ու երջանիկ պահեր, տխրություններ և ուրախություններ, լաց ու հրճվանք, սեր ու ցասում
Կատեգորիա: Սեր | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 17 | Մեկնաբանություններ (0)

1 2 3 »