- Առանց ընկերության որևէ շփում մարդկանց միջև արժեք չունի
- Առանց իրական ընկերության կյանքը-ոչինչ է
- Անխելք է նա, ով հարստության մեջ կմոռանա իր ընկերոջը
- Ընկերությունը ծառայություն չէ, դրա համար շնորհակալություն չեն հայտնում
- Մի հիշի այն, թե ինչ լավություն ես արել ընկերոջդ, այլ հիշի այն թե ինչ վատություն ես արել
- Իմ ընկերը նա է, ում ամեն ինչ կարող եմ ասել
- Ընկերության համար հարկավոր է ժամանակ, իսկ սիրո համար տեղ
- Ընկեր լինելու համար անպայման չէ լինես շուն
- Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է:
- Ընկերությունը մարդկանց նմանեցնում է:
- Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը:
- Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր:
- Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի՛ մոռացիր:
|
Երբ սովորում էի 8-րդ դասարանում, մի շատ մտերիմ ընկերուհի ունեի: Սակայն, հանգամանքների բերումով, նրա ընտանիքը մեկնեց ԱՄՆ, և մենք այլևս չտեսնվեցինք: Բայց իրար հետ կապնվում էինք հեռախոսով, սոց-ցանցերով: Արդեն ավարտել էի դպրոցը, երբ մի օր հանկարծ մի միջա-դեպ տեղի ունեցավ հետս հենց փողոցում: Որոշել էի մի փոքր զբոսնել: Մտամոլոր քայլում էի և հանկարծ բախվեցի մի տղայի, որը աղջկա հետ զբոսնում էր: Տղան ինձնից ներողություն խնդրեց, մինչդեռ աղջիկը... -Դուք ի՞նչ է, գժվե՞լ եք: Այս ի՞նչ վերաբերմունք է: Չե՞ք տեսնում, որ նա ինձ հետ է, ինչպե՞ս եք համարձակվում հրել իմ փեսացուին: Անամո՜թ... Ես քմծիծաղ տվեցի: -Մար, լռի՛ր, բավական է փնթփնթաս: Նա շշմած ինձ էր նայում: -Ա՞ն, այդ դո՞ւ ես, աչքերիս չեմ հավատում, ընկերուհի՜ս: Մենք գրկախառնվեցինք: Այդ նա էր՝ իմ վաղեմի հիմարիկը: Երկար ժամանակ էր, ինչ չէինք տեսնվել: Նա այդ պահին մոռացել էր անգամ իր փեսացուի մասին, որն այդպես էլ մնաց զարմացած:
|
$Ընկերությունը դա այնպիսի բառ է,որ չես կարող բացատրել:Ընկերությունը ունի տարբեր կողմեր,տղայի և աղջկա,տղայի և տղայի,և աղջիկների ընկերություն:Այն մի մեծ աշխարհ է,լի էմոցիաներով,խենթություններով,և իհարկե սիրով.....♥...Մարդիկ ունեն ընկերներ,և նրանց հետ անցկացնում իրենց որվա մեծ մասը,ինչու չէ նաև կյանքի մեծ մասը:Ընկերությունը պետք է լինի միշտ,այն ընկերությունը,որը տևում է մի քանի տարի,կամ ամիսներ,դա իրականում չի կարող կոչվել ընկերություն,քանի որ ընկեությունը ամբողջ կյանքի համար է.....Մենք ունենալով ընկերներ,նրանց վստահում և պատմում ենք մեր գաղտնիքները,չճանաչելով դիմացինին:
Կատեգորիա:
Ընկերություն
|
Դիտումներ:
316
|
Ավելացրեց:
Nicol
|
Ամսաթիվ:
2013 Մայիս 16
|
| |