Inicio » 2013 Մայիս 22 » Անակնկալ հանդիպում
9.37.53 AM Անակնկալ հանդիպում | |
Երբ սովորում էի 8-րդ դասարանում, մի շատ մտերիմ ընկերուհի ունեի: Սակայն, հանգամանքների բերումով, նրա ընտանիքը մեկնեց ԱՄՆ, և մենք այլևս չտեսնվեցինք: Բայց իրար հետ կապնվում էինք հեռախոսով, սոց-ցանցերով: Արդեն ավարտել էի դպրոցը, երբ մի օր հանկարծ մի միջա-դեպ տեղի ունեցավ հետս հենց փողոցում: Որոշել էի մի փոքր զբոսնել: Մտամոլոր քայլում էի և հանկարծ բախվեցի մի տղայի, որը աղջկա հետ զբոսնում էր: Տղան ինձնից ներողություն խնդրեց, մինչդեռ աղջիկը... -Դուք ի՞նչ է, գժվե՞լ եք: Այս ի՞նչ վերաբերմունք է: Չե՞ք տեսնում, որ նա ինձ հետ է, ինչպե՞ս եք համարձակվում հրել իմ փեսացուին: Անամո՜թ... Ես քմծիծաղ տվեցի: -Մար, լռի՛ր, բավական է փնթփնթաս: Նա շշմած ինձ էր նայում: -Ա՞ն, այդ դո՞ւ ես, աչքերիս չեմ հավատում, ընկերուհի՜ս: Մենք գրկախառնվեցինք: Այդ նա էր՝ իմ վաղեմի հիմարիկը: Երկար ժամանակ էր, ինչ չէինք տեսնվել: Նա այդ պահին մոռացել էր անգամ իր փեսացուի մասին, որն այդպես էլ մնաց զարմացած: | |
|
Total de comentarios: 0 | |