Inicio » 2013 » Մայիս » 22
Երբ սովորում էի 8-րդ դասարանում, մի շատ մտերիմ ընկերուհի ունեի: Սակայն, հանգամանքների բերումով, նրա ընտանիքը մեկնեց ԱՄՆ, և մենք այլևս չտեսնվեցինք: Բայց իրար հետ կապնվում էինք հեռախոսով, սոց-ցանցերով:
Արդեն ավարտել էի դպրոցը, երբ մի օր հանկարծ մի միջա-դեպ տեղի ունեցավ հետս հենց փողոցում: Որոշել էի մի փոքր զբոսնել: Մտամոլոր քայլում էի և հանկարծ բախվեցի մի տղայի, որը աղջկա հետ զբոսնում էր: Տղան ինձնից ներողություն խնդրեց, մինչդեռ աղջիկը...
-Դուք ի՞նչ է, գժվե՞լ եք: Այս ի՞նչ վերաբերմունք է: Չե՞ք տեսնում, որ նա ինձ հետ է, ինչպե՞ս եք համարձակվում հրել իմ փեսացուին: Անամո՜թ...
Ես քմծիծաղ տվեցի:
-Մար, լռի՛ր, բավական է փնթփնթաս:
Նա շշմած ինձ էր նայում:
-Ա՞ն, այդ դո՞ւ ես, աչքերիս չեմ հավատում, ընկերուհի՜ս:
Մենք գրկախառնվեցինք: Այդ նա էր՝ իմ վաղեմի հիմարիկը: Երկար ժամանակ էր, ինչ չէինք տեսնվել: Նա այդ պահին մոռացել էր անգամ իր փեսացուի մասին, որն այդպես էլ մնաց զարմացած:
Կատեգորիա: Ընկերություն | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Arm[ok] | Ամսաթիվ: 2013 Մայիս 22 | Մեկնաբանություններ (0)

Նռնենին պատկանում է նռնազգիների ընտանիքին: Լինում է տերևաթափ, պտղատու թուփ է, կամ ոչ շատ մեծ ծառ: Աճում է հիմնականում Ասիայում`Աֆղանստան, Հնդկաստան, Իրան,  Թուրքիա, Ղրիմ, Ադրբեջան, Միջերկրական ծովի ափեր:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 22 | Մեկնաբանություններ (0)