Inicio » Հետաքրքիր
Նռնենին պատկանում է նռնազգիների ընտանիքին: Լինում է տերևաթափ, պտղատու թուփ է, կամ ոչ շատ մեծ ծառ: Աճում է հիմնականում Ասիայում`Աֆղանստան, Հնդկաստան, Իրան,  Թուրքիա, Ղրիմ, Ադրբեջան, Միջերկրական ծովի ափեր:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 406 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 22 | Մեկնաբանություններ (0)

Ամենից առաջ երբեք չի կարելի ուշանալ ճաշից, եթե նույնիսկ մայրիկը նախօրոք զգուշացրել է. չէ՞ որ ուտելիքը կսառչի: Եվ կարևոր է ճիշտ ժամանակին և կանոնավոր սնվել: 
 Համեղ ուտելիքներին մոտենալուց առաջ անպայման հարկավոր է մի լավ լվացվել և կարգի բերել հագուստը: 
 Սեղանի մոտ նստում են ուղիղ, չեն կռանում և փորձում են ձեռքերը չհենել սեղանին: Ամենակարևորը չեն ճոճվում աթոռի վրա: Շատախոսել կարող եք նաև ուտելուց հետո, իսկ ուտելիս փորձել քիչ խոսել և ոչ մի դեպքում չխոսել լիքը բերանով:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 328 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 21 | Մեկնաբանություններ (0)

Ցավոք, ներումս ուշացած էր,
Ո՞ւմ էր պետք այն, որ անիմաստ էր,
Ուժերս սպառվել են, հոգնել եմ արդեն,
Չեմ կարողանում էլ այսպես ապրել:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 291 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 18 | Մեկնաբանություններ (0)

Կներեք... իրոք ներեք ինձ, ես շատ եմ սխալվել ձեր հարցում: Երբ պետք է եղել օգնել ինձ` դուք չեք զլացել, երբ պետք է եղել հասկանալ ցավս, դուք չեք փնթփնթացել ամեն անգամ, երբ ինչ-որ բան նորից սխալ եմ արել: Դուք ժպիտով ներել եք իմ հիմարությունները, ասել, որ սիրում եք ու միշտ կողքիս եք լինելու:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 17 | Մեկնաբանություններ (0)

Չեմ ճանաչում ինքս ինձ` ես փոխվել եմ: Հստակ գիտակցում եմ, որ դարձել եմ սառն ու անզգա` չեմ զգում ոչ մի ցավ: Կորել է այն աղջնակն, ով ամեն ինչ սրտին մոտ էր ընդունում և ամեն մանրուքից լաց լինում : Սառել եմ...չեմ գիտակցում անգամ կորստի ու դավաճանված լինելու ցավը: Հասկացել եմ...պետք է հավատամ միայն ինքս ինձ ու Աստծուն: Համոզվել եմ....դժվար պահին պետք է պայքարեմ մենակ:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 252 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 17 | Մեկնաբանություններ (0)

Մի կին անտանելի տառապանքներ էր տանում: Նա անբուժելի հիվանդություն ուներ: Մի օր նրան այցելում է մի հրեշտակ, և կինը խնդրում է ավանդել իր հոգին: Հրեշտակը զարմանում, բայց համաձայնում է:
-Ես կկատարեմ քո խնդրանքը և քեզ կտանեմ դժոխք,- ասում է հրեշտակը,- 5 րոպե հետո ես կվերադառնամ ու կհարցնեմ քեզ, թե արդյո՞ք վստահ ես, որ ցանկանում ես մնալ այդտեղ: Եթե դու կամենաս մնալ՝ կմնաս, եթե ոչ՝ ես քեզ կվերադարձնեմ կյանք:
Կինը համաձայնում ու գնում է դժոխք: Որոշ ժամանակ անց հրեշտակը հայտնվում է: Կինը ասում է.
-Ինչո՞ւ խոստացար գալ 5 րոպե հետո, բայց եկար 5 տարուց:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (0)

Երբ խոսում է լռությունը, լռում են բոլորը: Նրա խոսքը հաճելի է և ցանկալի բոլորի կողմից: Խոսում է լռությունը՝ խոսում է և սիրտը: Այն խոսում է, խոսում և արտահայտում է իր ցավերը, արցունքոտ աչքերով արտաբերում է այնպիսի խոսքեր, որն ուղղակի չի կարող արտահայտել լեզուն: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Համաձայն եմ, բայց երբ ասպարեզ է գալիս սիրտը, հետևում է նաև լռությունը,մոռացվում է լեզվի ԿՏՐՈՂ դերը և առաջ են գալիս այնպիսի արժեքներ, որոնք ուղղակիորեն տապալում են Լեզվին: Լռություն: Ոչ մի տեղ էլ բացարձակ լռություն չկա, բոլորն էլ խոսում էն, եթե ոչ բարձրաձայն, ապա ինքն իր հետ, իր մտավոր աշխարհում, իր սրտում...Լռությունը միայն ճշմարտությունն է բարձրաձայնում: Երբ խոսում է լռությունը, լռում են աչքերը և հոգին: 
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 312 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (0)

Մահվանից հետո մի քանի մարդու հոգիներ ընկնում են դրախտ (համենային դեպս իրենց այդպես էր թվում): Այս վայրում նրանց ցանկությունները ակնթարթորեն կատարվում էին: Հերիք էր որպեսզի նրանք ինչ-որ բանի մասին մտածեին, ինչ-որ բան ցանկանային և ցանկությունը միանգամից հառնում էր նրանց առջև: Այ սա կյանք է: Այն ինչի վրա մարդիկ Երկրի վրա ծախսում էին տարիներ, իսկ որոշները ամբողջ կյանքը՝ այստեղ կատարվում էր ակնթարթերի ընթացքում: Պետք էր ընդամենը ցանկանալ: Նրանք իրենց Աստված էին զգում և անչափ երջանիկ էին: Այդպես շարունակվեց որոշ ժամանակ և ցանկությունները դառնում էին ավելի ու ավելի բարդ, բայց միևնույնն է նրանք իրականանում էին նույն ճշգրտությամբ և ակնթարթորեն:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 255 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 15 | Մեկնաբանություններ (0)

Չէի կարծում, որ երբևէ քեզ նամակ կգրեմ, այն էլ այսքան տարի անց: Բայց հիմա պարզապես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ երբևէ եղել ես իմ կյանքում ու դեռ կաս այն հիշողություններում, որ թողել ես իմ սրտում: 
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 275 | Ավելացրեց: GIJ | Ամսաթիվ: 2013 Փետրվար 20 | Մեկնաբանություններ (0)