Inicio » 2013 Փետրվար 20 » Սիրով` քո ամենամեծ խենթություն….
3.20.49 PM Սիրով` քո ամենամեծ խենթություն…. | |
Չէի կարծում, որ երբևէ քեզ նամակ կգրեմ, այն էլ այսքան տարի անց: Բայց հիմա պարզապես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ երբևէ եղել ես իմ կյանքում ու դեռ կաս այն հիշողություններում, որ թողել ես իմ սրտում: Այսօր, երբ քայլում էի հին քաղաքի մեզ այդքան ծանոթ փոցողներով հանկած քեզ հիշեցի: Գիտես` քո աչքերը երբեք չեմ մոռանա: Վերջին անգամ քեզ կես տարի առաջ եմ տեսել, բայց ասես դա երեկ լինել: Այնքան երկար ժամանակ է անցել, ինչ մենք վերջին անգամ այս փողոցով քայլել ենք, ու անձրևներն ու ձույնը հասցրել են մեր հետքերը այստեղից մաքրել: Բայց չգիտեմ ինչու այսօր այս փողոցը քեզ հիշեցրեց: Իսկ ընդհանրապես քեզ հաճախ եմ հիշում, հատկապես երբ տխուր եմ ու միայնակ: Բայց ամենահաճախը հիշում եմ, երբ սիրտս է ցավում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի պատճառով: Ու այդպիսի րոպեներին ավելի եմ համոզվում, որ այս կյանքում միակն էիր, որ ինձ սիրեց առանց ցավ պատճառելու: Մինչ այնտեղ, որտեղ որոշները մեծ վերք ու ցավ թողեցին, դու անսահման սեր ու երջանկություն էիր արդեն իսկ թողել: Ափսոս միայն, որ ես դա տարիներ անց հասկացա: Քո շնորհիվ սիրեցի այն, ինչ այդքան ատում էի, քո շնորհիվ դարձա այն, ինչի մասին երազել անգամ չէի կարող: Չեմ ասի որ իմ հիմարության շնորհիվ քեզ կորցրեցի կամ դու ինձ կորցրեցիր: Պարզապես մեզ այդպես էլ վիճակված չէր մասին լինել: Կամ էլ պարզապես ժամանակը չէր: Եվ ինչպես դու ասեցիր այն անգամ, հենց մեր սխալի համար էլ մենք շատ թանկ գին վճարեցինք: Իսկ մեր ամենամեծ սխալը սխալ ժամանակում ապրելն էր: Չէ, դու իրավացի էիր, մեր սխանլ այն էր, որ մենք մեր կյանքում ընտրեցինք պատճենները, մինչդեռ մենք ունեինք օրգինալները: 8 տարի առաջ սովորեցրեցիր ինձ հրաշքների հավատալ, հետո սովորեցրեցիր ինձ ինքս ինձ հավատալ: 2 տարի շարունակ ինձ ստիպում էիր քեզանից լավը լինել: Եվ իմ ու քո այդ պայքարն էր, որ ինձ ավելի ուժ տվեց: 2 տարի առաջ սովորեցրեցիր ինձ ամեն ինչին ռեալ նայել, հետո սովորոցրեցիր դռներ փակելու արվեսը: 6 ամիս առաջ էլ սովորեցրեցիր, որ անկեղծ զգացնունքները, կարևոր չէ դրանք ինչպես կանվանվեն տարիներ անց, երբեք չեն դադարում գոյություն ունենալ: Ուզում եմ նաև այսօր քեզանից ներողություն խնդրել այդպես էլ քո կողքին չլինի համար: Գիտեմ, որ չնայած քեզ այդքան անհանգստություն պատճառելուց հետո, երբ մենք շուտով նորից հանդիպենք, դու էլի ինձ կնայես քո առաջվա հայացքով, որը երբեք չի էլ փոխվում, ու կժպտաս քո առաջվա ժպիտով: Հետո կգրկես ամուր, կասես որ շատ ուրախ ես, որ ինձ տեսնում ես: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ հարցնի թե ով եմ, կասես որ քո պատանեկան կյանքի ամենալավ հիշողությունը և ամենամեծ խենթությունը: Սրանում էլ կայանում է քո էության վեհությունը: Սիրով` Քո ամենամեծ խենթություն…. | |
|
Total de comentarios: 0 | |