Inicio » 2013 Մայիս 17 » Ես շատ բան չեմ հասկացել այս կյանքից...
1.15.36 PM Ես շատ բան չեմ հասկացել այս կյանքից... | |
Չեմ ճանաչում ինքս ինձ` ես փոխվել եմ: Հստակ գիտակցում եմ, որ դարձել եմ սառն ու անզգա` չեմ զգում ոչ մի ցավ: Կորել է այն աղջնակն, ով ամեն ինչ սրտին մոտ էր ընդունում և ամեն մանրուքից լաց լինում : Սառել եմ...չեմ գիտակցում անգամ կորստի ու դավաճանված լինելու ցավը: Հասկացել եմ...պետք է հավատամ միայն ինքս ինձ ու Աստծուն: Համոզվել եմ....դժվար պահին պետք է պայքարեմ մենակ: Ի՞նչ եմ դարձել, ո՞ւր է կորել այն դյուրազգաց աղջնակը: Նրան գողացել են ինձնից, խլել են ու հավետ պահել մի մութ անկյունում...չեմ գտնում նրան: Ես անվերջ փնտրում եմ նրան ու երբ թվում է , որ գտա , նոր ցավ եմ զգում ու նորից հիասթավում: Ցավն ու հիաթափությունը նորից խլում են ՆՐԱՆ ` այն դյուրազգաց աղջկան: Ես անզոր եմ ինքս իմ դեմ: Շարունակ պայքարում եմ, ուժեղ եմ դարձել: Ես միակն եմ, որ ինձ հետ եմ մնացել: Հոգնել էի պայքարելուց ու բոլորին կողքիս պահելուց: Հոգնել էի ներեղություն խնդրելուց, երբ ինքս անմեղ էի: Հոգնել էի.... Այժմ ինձ համար մեկ է, թե ով կլինի կողքիս, կամ ով կլքի ինձ: Ես էլ չեմ զգում ոչինչ: Ոչինչ չեմ զգում...սառել եմ...կորցրել եմ ինքս ինձ: Կորցրել եմ հին եսս , նրա փոխարեն հիմա ուժեղ, ինքնավստահ և միայն իրեն ու Աստծուն հավատացող աղջիկն է կանգնած: Նա հիմա պայքարում է միայն իր երազանքների համար: Ինձ չմեղադրեք, այդ դուք`հենց դուք եք ինձ փոխել... | |
|
Total de comentarios: 0 | |