Inicio » 2013 Մայիս 18 » Ցավոք, ներումս ուշացած էր...
9.46.07 AM Ցավոք, ներումս ուշացած էր... | |
Ցավոք, ներումս ուշացած էր, Ո՞ւմ էր պետք այն, որ անիմաստ էր, Ուժերս սպառվել են, հոգնել եմ արդեն, Չեմ կարողանում էլ այսպես ապրել: Երբ պետք է ներեի, կողքիս էիր դու միշտ, անհամբեր սպասում էիր ներմանս թանկագին, բայց ես լռում էի, չէի խոստովանում, որ ներել եմ քեզ, ներել իմ անգին: Չէի կարող խոսել իմ ներման մասին: Ես չեմ ցանկացել քեզ ցավ պատճառել, ուղղակի կյանքն է, որ ստիպում է միշտ իրարից անկախ ու հեռու ապրել: Արդյոք գիտե՞ս դու իմ սիրո մասին, այն սիրո մասին, որ կա իմ սրտում, որ ապրում ես դու միայն իմ մտքում: Սակայն ես խոսել այդ սիրո մասին բնավ չեմ կարող: Ների՛ր ինձ, ների՛ր: Չեմ կարող հիշել քեզ ցավ պատճառած քայլերիս մասին, դրանք սպանիչ են: Բայց իմացի՛ր գանձս, ինչ էլ որ լինի, իմ սիրող սիրտը երբեք չի թողնի, որ դու տառապես, անվերջ պայքարես ինչ-որ աներևույթ մի սիրո համար, որը քեզ թեպետ չի երջանկացնի, ցավ տալուց բացի ոչինչ չի անի, միայն ու միայն սիրտդ կտանջի: Բայց հիմա արդեն, երբ քեզ ներել եմ, դու ուրիշինն ես՝ուրիշի գրկում, գրկում ես նրան և մեղմ գուրգուրում, և իմ ներմանն էլ անխոս չես սպասում... | |
|
Total de comentarios: 0 | |