Inicio » 2013 Մայիս 16 » Վատից վատն էլ կա...
11.35.23 AM Վատից վատն էլ կա... | |
Մի կին անտանելի տառապանքներ էր տանում: Նա անբուժելի հիվանդություն ուներ: Մի օր նրան այցելում է մի հրեշտակ, և կինը խնդրում է ավանդել իր հոգին: Հրեշտակը զարմանում, բայց համաձայնում է: -Ես կկատարեմ քո խնդրանքը և քեզ կտանեմ դժոխք,- ասում է հրեշտակը,- 5 րոպե հետո ես կվերադառնամ ու կհարցնեմ քեզ, թե արդյո՞ք վստահ ես, որ ցանկանում ես մնալ այդտեղ: Եթե դու կամենաս մնալ՝ կմնաս, եթե ոչ՝ ես քեզ կվերադարձնեմ կյանք: Կինը համաձայնում ու գնում է դժոխք: Որոշ ժամանակ անց հրեշտակը հայտնվում է: Կինը ասում է. -Ինչո՞ւ խոստացար գալ 5 րոպե հետո, բայց եկար 5 տարուց: Հրեշտակը քմծիծաղ է տալիս: -Ոչ, 5-րդ րոպեն դեռ չի էլ լրացել: Պարզապես այստեղ քո տառապանքները ավելի շատ են, քան իրական կյանքում, այդ իսկ պատճառով այստեղի 5 րոպեն քեզ թվաց 5 տարի: Եվ ահա, այս լսելով՝ կինը միանշանակ խնդրում է հրեշտակին՝ իրեն վերադարձնել կյանք:
| |
|
Total de comentarios: 0 | |