Inicio » 2013 » Մայիս » 16
Կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ և ստիպում ապրել նրան լիարժեք՝ ճիշտ կյանքով, որպեսզի ճանապարհին խոչընդոտներին հանդիպելու ժամանակ՝ կյանքին չմեղադրենք անարդար լինելու մեջ: Յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր րոպեն կարող է լինել քեզ համար ճակատագրական: Մենք ապրում ենք իրական կյանքում՝ անորոշության մեջ: Անորոշություն՝ հարաբերական հասկացություններով: Հասկացություն, որ յուրաքանչյուր ոք հասկանում է յուրովի: Ոչ ոք չի ցանկանա, որ կյանքը հենց իր նկատմամբ դաժան գտնվի, պատժի ամենադաժան ցավերից մեկով:
Կից նյութեր: Նկար 1
Կատեգորիա: Տխուր | Դիտումներ: 292 | Ավելացրեց: Melan | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (2)

$Ընկերությունը դա այնպիսի բառ է,որ չես կարող բացատրել:Ընկերությունը ունի տարբեր կողմեր,տղայի և աղջկա,տղայի և տղայի,և աղջիկների ընկերություն:Այն մի մեծ աշխարհ է,լի էմոցիաներով,խենթություններով,և իհարկե սիրով.....♥...Մարդիկ ունեն ընկերներ,և նրանց հետ անցկացնում իրենց որվա մեծ մասը,ինչու չէ նաև կյանքի մեծ մասը:Ընկերությունը պետք է լինի միշտ,այն ընկերությունը,որը տևում է մի քանի տարի,կամ ամիսներ,դա իրականում չի կարող կոչվել ընկերություն,քանի որ ընկեությունը ամբողջ կյանքի համար է.....Մենք ունենալով ընկերներ,նրանց վստահում և պատմում ենք մեր գաղտնիքները,չճանաչելով դիմացինին:
Կատեգորիա: Ընկերություն | Դիտումներ: 320 | Ավելացրեց: Nicol | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (0)

Օրվա կադրը
Կատեգորիա: Օրվա Ֆոտո | Դիտումներ: 288 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (0)

Ողջույն սիրելի այցելուններ,ուշադության ենք հրավիրում այն այցելուներին` ովքեր ցանկանում էին մեր կայքում ստանալ լրագրողի կոչում,և ի լուրս դրա փորձեմ ուրախացնել նրանց հայտնելով,որ այսօրվանից կայքում հայտարարվում են լրագրողների ընդունման մրցույթ ,մեկ շաբաթվա ընթացքում7 օրշարունակ մենք կընդունենք Ձեր կողմից գրված հոդվածները որոնք կստուգվեն ադմինիստրացիայի կողմից,և այն մրցույթի մասնակիցների հոդվածները՝ որոնք կհամապատասխանեն մեր կողմից հայտարարված մրցույթի կանոներին,կստանան լրագրողների իրենց կոչումները, համալրելով մեր կայքի ներկայիս լրագրողների շարքերը: 
Կատեգորիա: Մրցույթ | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (1)

Մի կին անտանելի տառապանքներ էր տանում: Նա անբուժելի հիվանդություն ուներ: Մի օր նրան այցելում է մի հրեշտակ, և կինը խնդրում է ավանդել իր հոգին: Հրեշտակը զարմանում, բայց համաձայնում է:
-Ես կկատարեմ քո խնդրանքը և քեզ կտանեմ դժոխք,- ասում է հրեշտակը,- 5 րոպե հետո ես կվերադառնամ ու կհարցնեմ քեզ, թե արդյո՞ք վստահ ես, որ ցանկանում ես մնալ այդտեղ: Եթե դու կամենաս մնալ՝ կմնաս, եթե ոչ՝ ես քեզ կվերադարձնեմ կյանք:
Կինը համաձայնում ու գնում է դժոխք: Որոշ ժամանակ անց հրեշտակը հայտնվում է: Կինը ասում է.
-Ինչո՞ւ խոստացար գալ 5 րոպե հետո, բայց եկար 5 տարուց:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (0)

Երբ խոսում է լռությունը, լռում են բոլորը: Նրա խոսքը հաճելի է և ցանկալի բոլորի կողմից: Խոսում է լռությունը՝ խոսում է և սիրտը: Այն խոսում է, խոսում և արտահայտում է իր ցավերը, արցունքոտ աչքերով արտաբերում է այնպիսի խոսքեր, որն ուղղակի չի կարող արտահայտել լեզուն: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Համաձայն եմ, բայց երբ ասպարեզ է գալիս սիրտը, հետևում է նաև լռությունը,մոռացվում է լեզվի ԿՏՐՈՂ դերը և առաջ են գալիս այնպիսի արժեքներ, որոնք ուղղակիորեն տապալում են Լեզվին: Լռություն: Ոչ մի տեղ էլ բացարձակ լռություն չկա, բոլորն էլ խոսում էն, եթե ոչ բարձրաձայն, ապա ինքն իր հետ, իր մտավոր աշխարհում, իր սրտում...Լռությունը միայն ճշմարտությունն է բարձրաձայնում: Երբ խոսում է լռությունը, լռում են աչքերը և հոգին: 
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 321 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 16 | Մեկնաբանություններ (0)