Inicio » 2013 » Մայիս » 16 » Գնահատե՛ք կյանքը
5.19.35 PM
Գնահատե՛ք կյանքը

Կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ և ստիպում ապրել նրան լիարժեք՝ ճիշտ կյանքով, որպեսզի ճանապարհին խոչընդոտներին հանդիպելու ժամանակ՝ կյանքին չմեղադրենք անարդար լինելու մեջ: Յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր րոպեն կարող է լինել քեզ համար ճակատագրական: Մենք ապրում ենք իրական կյանքում՝ անորոշության մեջ: Անորոշություն՝ հարաբերական հասկացություններով: Հասկացություն, որ յուրաքանչյուր ոք հասկանում է յուրովի: Ոչ ոք չի ցանկանա, որ կյանքը հենց իր նկատմամբ դաժան գտնվի, պատժի ամենադաժան ցավերից մեկով:

Նայեք նկարում և ինքներդ դատեք

Այո ամեն ինչ չէ, որ ի ծնե է, ամենատարածված ցավերը դրանք ձեռքբերովի են, որոնք լինում են և՛ գիտակցաբար և՛ անգիտակցաբար:

Գնահատեք ձեզ տրված կյանքը: Ապրեք՝ միշտ շնչելով բարին և արտաշնչելով բացասականը: Հեռու մնացեք, վանեք ձեզնից չարը, նախանձը, դավաճանությունը, բամբասանքը: Ապրեք և վայելեք կյանքը իր ողջ իմաստով, չմոռանալով օգտակար լինել այն մարդկանց, թեկուզ չնչին նվերով կամ ուղղակի հաճելի բարևով, ովքեր կյանքին և արդար մարդկանց կարոտ են մնացել:
Archivos adjuntos: Նկար 1
Categoría: Տխուր | Vistas: 283 | Agregado por: Melan | Valoración: 0.0/0
Total de comentarios: 2
2 Melan  
0
gitem

1 Արման  
0
sat lavna

Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]