Inicio » 2013 » Մայիս » 17 » Կներեք, որ ձեզ չեմ հասկացել...
1.18.11 PM
Կներեք, որ ձեզ չեմ հասկացել...
Կներեք... իրոք ներեք ինձ, ես շատ եմ սխալվել ձեր հարցում: Երբ պետք է եղել օգնել ինձ` դուք չեք զլացել, երբ պետք է եղել հասկանալ ցավս, դուք չեք փնթփնթացել ամեն անգամ, երբ ինչ-որ բան նորից սխալ եմ արել: Դուք ժպիտով ներել եք իմ հիմարությունները, ասել, որ սիրում եք ու միշտ կողքիս եք լինելու:
Հիմա հասկանում եմ, ժամանակի ընթացքում ես ինքս, ձեզ ինձնից հեռացրի: Ինչի՞ համար: Այո, ես ինքս չհասկացա, միայն հիմա զգում եմ ` արածս երեխայություն էր:
Կներեք ինձ, շատ ժամանակ ես ձեզ չեմ հասկացել:
Չեմ հասկացել, որ եթե ասում եք, որ ինչ-որ բան այն չեմ արել ուրեմն իրոք այդպես է, ուրեմն իրոք ինչ-որ տեղ թերացել եմ: Ներեցեք, որ ձեզ չեմ թողել իմ կյանքին խառնվել:
Դուք այնքա՜ն լավն եք , իսկ ես այնքա՜ն հիմար եմ եղել:
Ես երեխայություններ եմ արել, մեղադրել եմ ձեզ այն ժամանակ, երբ ինձ չեք աջակցել իմ սխալների հարցում:
Գիտե՞ք, ես իրոք ընդունում եմ իմ սխալը: Ես իրոք մեծացա, մեծացա այն պահին, երբ հասկացա, որ կարող եմ կորցնել ձեզ:
Իմ բարինե՞ր:
Շնորհակալ եմ, որ միշտ մնացիք կողքիս, անկախ ամեն ինչից: Երբ շատերը ամեն ինչ արեցին, որ փոխեն ինձ, դուք ուղղակի ընդունեցիք ինձ այնպես ինչպես ես կամ: Ուղղակի ամեն անգամ սխալներիս մասին մերթ բարձրաձայնեցիք, մերթ ուղղակի լռեցիք, մտածելով, որ կարող եմ ինքս հասկանալ:
Դուք միշտ ինձ հետ եք եղել, մենք միշտ միասին ենք եղել՝ դեռ մանկուց:
Մենք միասին ենք Love is և Turbo ծամոնների թղթերը հավաքել, մենք միասին ենք վարդավառի ժամանակ ջրել բոլոր-բոլոր անծանոթ մարդկանց: Մենք միասին ենք խաղացել հողերով ու կեղտոտվել, անգամ կերել հողը:
Միասին ենք ավազից պատրաստել տորթ ու ստիպել իրար ուտել այն:
Մենք միասին այնքան բան ունենք հիշելու:
Ներեցեք, եթե ուրացել եմ , չեմ նկատել, կույր եմ եղել:
Հավատացեք, էդպիսին չեմ , ուղղակի ինչ-ինչ պատճառներով սխալ ճանապարհ էի ընտրել ու չէի գնահատում ձեզ:
Ներեցեք, որ օրերով չեմ զանգել ձեզ: Երբ հիվանդ եք եղել , չեմ եկել ձեր տուն և հիմար կատակներ չեմ արել՝ ձեզ ուրախեցնելու համար:
Գիտեմ ` սխալ էի:
Մնացեք ինձ հետ, որպեսզի ես երբեք էլ չսխալվեմ, որպեսզի ամեն անգամ հիշեմ ձեր վախեցած դեմքերը , այն պահին ,երբ հասկանում էիք, որ կարող եք կորցնել ինձ:
Մնացեք ինձ հետ..
Մենք միասին շատ բան կարող ենք փոխել...
Categoría: Հետաքրքիր | Vistas: 300 | Agregado por: Melan | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]