Inicio » 2013 » Մայիս » 20 » Երջանկացնելով երջանկացա ♥
10.12.37 AM
Երջանկացնելով երջանկացա ♥
Հասկացա, որ պետք է կողքիդ լինեմ և վերջ:
Հասկացա, որ չեմ կարող թողնել, որ կյանքումդ եղած բոլոր հաջողություններն ու անկումները մենակ դիմավորես:
Հասկացա, որ պետք է միշտ միասին գնանք քեզ հագուստ ընտրելու ու գնելու: Հասկացա` որ չկաս դու, այնտեղ մենակ եմ ես:
Երջանկացրի քեզ, հիմա գիտեմ, երջանիկ ես: Ու նաև գիտեմ, որ դարձել եմ կյանքիդ արևոտ էջերից մեկը: Գիտե
՞ս, քեզ երջանկացնելով, ես երջանկացա:
Զգացի, քո երջանկությունը այնքան մեծ էր, որ վարակեց ինձ: Տարավ իր ետևից, ստիպեց սիրել աշխարհի ամենավատ մարդկանց, ստիպեց սուտ լսելուց ցույց տալ իբր չեմ հասկացել, ստիպեց երբեք չկոտրվել ու մնալ կողքիդ:
Դժվար է երջանկացնել, բայց չերջանկանալ: 
Ես այնքան ուրախ եմ, որ հենց քեզ եմ ընտրել, ու այնքան ուրախ եմ, որ քեզ եմ հենց երջանկացրել ու երջանկացնելու:
Ես երջանիկ եմ կողքիդ, շատ քչերին է հաջողվել ինձ երջանկացնել:
Երանի միշտ քեզ զգամ իմ կողքին: 
Ախր շատ լավն ես դու , ու ես քեզնից բացի, ոչ մի հաջողակի չեմ պատկերացնում իմ կողքին:
Հասկացա, որ երջանիկ եմ, որովհետև կաս: 
Ասում են շատերը երջանիկ են իրենց համարում այն ժամանկ երբ լսում են այս խոսքերը < Շնորհակալ եմ, որ դու կաս>: Իսկ ես մտածում եմ , մի
՞թե շնորհակալ լինելը քիչ չէ, նրա համար, որ Աստված հենց քեզ ուղղարկեց ինձ մոտ:
Մնա... որ սիրեմ քեզ.. կյանքը... 
Միայն ուզում եմ գրկել , ամուր, գրկել ու հասկանալ, որ երբեք ձեքերս չեն թուլանա ու երբեք չեմ կորցնի քեզ, երբեք չեմ դադարի երջանկացնել քեզ:
Ուզում եմ իմ երջանկությունն էլ հավերժ լինի մեր սիրո հեքիաթի նման, ու ուզում եմ գա այն օրը, երբ կնստենք բազմոցին ու կսկսենք մեր թոռնիկների մեջ մեր երիտասարդությունը տեսնել: 
Կյանքում լսած յուրաքանչյուր երգի մեջ ես ինձ ու քեզ եմ գտել, երգի բովանդակությունը նմանեցրել եմ մեր պատմությանը, հետո համարել եմ, որ մերը յուրահատուկ է ու հասկացել եմ ` շատ եմ սիրում քեզ:
Չկան բառեր, խոսքեր, երգեր, տողեր, որոնք կբնութագրեն այն ինչ կատարվում է աայ այստեղ, իմ ձախ կողմում` սրտիս մեջ:
Արևս...
Երջանկացնում եմ ու երջանիկ եմ դառնում դրանով:
Ուզում եմ զգաս, թե ինչ է նշանակում ամեն անգամ սիրել քեզ, ամեն անգամ հանդիպելուց նորից հրապուրվել, նորից հասկանալ, որ դու ես  միակը ում կվստահեն ծնողներս` իրենց աղջկան:
Սիրում եմ ... ու գիտեմ` ես երջանկացնում եմ քեզ ու հենց  դրանով եմ ես երջանիկ:
Լույս քեզ..
Ժպտա... միշտ...
Categoría: Սեր | Vistas: 327 | Agregado por: Արման | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]