Inicio » 2013 » Մայիս » 18 » Չհասցրի քեզ սիրել, ներիր...♥
9.47.24 AM
Չհասցրի քեզ սիրել, ներիր...♥
Ես շնորհակալ եմ իրեն, ինքը ամեն ինչ անում է ինձ համար: Ես զգում եմ, թե ինչքան շատ է սիրում, թե ինչպես են աչքերը փայլում ինձ տեսնելիս:
Ես զգում եմ իրենից, ինձ եկող սերը:
Ամեն ինչ անում է ինձ դուր գալու համար, դեմ է գնում իր սկզբունքներին, ես գիտեմ, ինձ ասած յուրաքանչյուր խոսքի մեջ անկեղծություն կա: Ես հավատում եմ իր տված յուրաքանչյուր խոստումին: Բայց...
Բայց ես իրեն չեմ սիրում, չեմ կարողանում սիրել:
Ամեն ինչ անում է, որ արժանանա իմ ուշադրությանը, որ զգա, որ մի փոքր թեկուզ, բայց զգացմունքներ ունեմ: Բայց ախր.. ախր ես.. ես չեմ սիրում նրան, չեմ կարողանում սիրել:
Անչափ ուրախ եմ, որ կա մեկը ով ինձ համար աղոթում է ամեն օր, որ ամեն ինչ անում է, որ լավ զգամ ինձ, ու շատ լավ գիտակցում ու հասկանում եմ, որ չեմ սիրում ու իրավունք չունեմ իրեն նեղացնել:
Հասկանու՞մ եք, ես չեմ մտածում իր մասին, իրեն տեսնելուց իմ սիրտը չի սկսում արագ բաբախել, ես երազում նրան չեմ տեսնում, երբ մի օր չեմ տեսնում նրան, ես զգում եմ, որ կորուստ չունեմ, այդ օրը սովորականի պես անցնում է:
Դժվար է ` գիտեմ, բայց ես չեմ սիրում քեզ ընկեր:
Ես չկարողացա քեզ ընդունել:
Ներիր, գիտեմ, դաժան եմ քո նկատմամբ, ես կոտրում եմ քո բոլոր երազանքները, քո բոլոր հույսերը իմ չգիտակցված արհամարանքով, բայց հասկացիր ինձ ես ուրիշ տարբերակ չունեմ:
Չեմ ուզում լինել քեզ հետ ու չսիրել քեզ: Այդպես և' ինձ կխաբեմ, և' քեզ:
Ներիր , ես չեմ կարող քեզ սիրել:
Գիտեմ, դու սիրում ես ինձ, այն էլ անչափ:
Գիտեմ, որ սիրում ես, երբ ժպտում եմ, դու միշտ ինձ ժպտալու ու ծիծաղելու առիթներ ես տալիս: Գիտեմ, որ ուզում ես ապագա երեխաներդ իմ աչքերից ունենան: Գիտեմ ընկերս, դու ինձ հետ շատ երազանքներ ես կապել:
Ես չեմ ուզում կոտրել քեզ: Ես գիտեմ, դա սարսափելի է:
Ներիր, ես դաժան եմ վարվում:
Լավն ես..
Գուցե եթե դու այդքան լավը չլինեիր կարողանայի քեզ սիրել, այդպես է չէ՞, մեզ` աղջիկներիս հանդիպում են շատ լավ տղաներ, բայց մենք փոխարենը մի հիմարի ենք սիրում, որը արժանի չէ դրան:
Գիտեմ` սխալ է..
Մի օր գուցե զղջամ, որ կորցրի քեզ: Ուղղակի հասկացիր, ես գնահատում եմ ամեն ինչ, ինչն անում ես ինձ համար, ուղղակի քեզ սիրել ես չեմ կարող:
Ես վատն եմ, չար, անսիրտ: Եթե դու մեղադրես ինձ ես կհասկանամ քեզ: Դժվար է սիրել ու լինել մերժված:
Ներիր ինձ ես պետք է կոտրեմ քո բոլոր երազանքները...
Ներիր ինձ պետք է խնդրեմ այլևս չպայքարել ինձ համար...
Ներիր ինձ , ուղղակի ես սիրել չեմ կարող...
Ներիր ինձ , ես չհասցրի սիրել քեզ...
Categoría: Սեր | Vistas: 274 | Agregado por: Melan | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]