Inicio » 2013 » Մայիս » 14 » Ուշացած խոստովանություն
6.20.17 PM
Ուշացած խոստովանություն
Սիրում էի, բայց սպասում էի, որ նա խոսեր: Չհասկանալով նրա միտքը,  արդյո՞ք սիրում է .... Պարզվեց այո... բայց գաղտնի էր պահում, միայն խոսելուց էի հասկանում, որ զգում է այն ինչ ես էի զգում նրա հանդեպ... կամ միգուցե չէ... միգուցե սխալվում էի...
Ախր շատ էի սիրում, կարոտում նրա ձայնը, հիշում խոսքերը, որոնք ինձ համար դառնում էին թևավոր խոսքեր, հիշում հայացքները, որոնք խոցում էին իմ սիրտը: Ասում էին ինձ խոստովանի, որ սիրում ես, բայց ես համառ էի, չէի խոսում, արհամարհում էի, բայց մեռնում նրա սերը վայելելու ցանկությունից և դա հազարապատկվեց այն ժամանակ, երբ նա ասեց.

-Ես սիրում եմ քեզ, այնպես ինչպես դու ես ինձ սիրում

Քարացա, առաջին նման զգոցողությունն էր, առաջին սիրո խոստովանությունն էր նրա կողմից: Մի պահ ենթագիտակցությունս և գիտակցությունս խառնվելով իրար՝ դեն նետեցին ինձ իրականությունից...

-Խոսի՛ր, խոստովանի քո սերը

-Հեռու մնա ինձնից...

Ես էլ զարմացա... ինչու նման բան ասեցի , հիմարություն...չէ-որ ուզում էի, որ նա դա ասի, չէ-որ նրա կարիքն էի զգում:
Categoría: Սեր | Vistas: 422 | Agregado por: Արման | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]