| Inicio » Archivos » Հետաքրքիր |
| Entradas en la categoría: 43 Entradas mostradas: 1-10 |
Páginas: 1 2 3 4 5 » |
Ordenadas por: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների
Հաշվեհարդար: Ինչու՞ են մարդիկ հաշվեհարդար լինում, ինչու՞ չեն կարողանում հարցերին այլ լուծում տալ, ինչու՞ է մարդկանց թվում, որ ներել, զիջել նշանակում է արժանապատվությունը կորցնել:
......Կարդալ ավելին»Անզօր լինելով դուրս պրծնելու մտքերիս կախարդական օղակից,ես որոշեցի սեպտեմբերյան այդ օրը այցելել ինձ համար ամենամտերիմ,թանկ ու հարազատ վայրերը,որոնցից յուրաքանչյուրի հետ կապված էի ինչ-որ յուրահատուկ ուրախ ու հաճելի իրադարձություններով:
Ես մենակ գնացի,քանի որ մենակ լինելը բոլորից լավ էր:Ոչ ոք ինձ ոչինչ չէր հարցնում և ես ոչ մեկին ոչինչ չէի պատասխանում,ոչ մեկը չէր խղճում ինձ ու ոչ ոք չէր նախանձում:Ես անցա այգիները,և իմ հիշողության մեջ հարություն առան մանկության պայծառ հուշերը:
Ոսկե մանյակները կախված էին քարե զանգվածների ու խարխուլ ցանկապատերի վրա.տերևները հանգչում էին աշնան արևի իրիկնային թախծոտ շողերի մեջ,պտուղները ծառերի վրայից ասես ժպտում էին ինձ ու հրապուրում-կանչում քաղելու:
......Կարդալ ավելին»Փիղն ունի վիթխարի մարմին (բարձրությունը՝ մինչև 3,5 մ), թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ: Փղի ժանիքները` փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ): Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են:
Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից): Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն անհատն օրական ուտում է 100–200 կգ կեր: Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով: Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը: Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: ......Կարդալ ավելին»

......
......
......
......