Inicio » Archivos

Total de entradas en el catálogo: 105
Entradas mostradas: 1-10
Páginas: 1 2 3 ... 10 11 »

 Ավելացրեց: Արման |    Ամսաթիվ: 2013 Մայիս 14 ` 3.56.39 PM |   Դիտումներ:: 375 |   Բաժին ՝  Մրցույթ   |  Մեկնաբանություն: 0
Սիրելի Այցելուներ  մեր կայքը պատրաստել է Ֆոտոմրցույթ:Այս մրցույթում դուք ձեր նկարը պետք է ավելացնեք մեր  օդնոկլասսնիկի խմբի մրցույթի համար նախատեսված ալբոմում և  ամենա շատ ձայներ հավաքած նկարը կհաղթի իսկ մրցանակը կլինի Մեր կայքի մեդերատորի պաշտոնը:Նկարը ավելացնելու համար սեղմեկ այստեղ:Մրցույթը կավարտվի 20.05.2013:......Կարդալ ավելին»
 Ավելացրեց: Արման |    Ամսաթիվ: 2013 Մայիս 14 ` 3.56.21 PM |   Դիտումներ:: 251 |   Բաժին ՝  Հետաքրքիր   |  Մեկնաբանություն: 0
Հաշվեհարդար: Ինչու՞ են մարդիկ հաշվեհարդար լինում, ինչու՞ չեն կարողանում հարցերին այլ լուծում տալ, ինչու՞ է մարդկանց թվում, որ ներել, զիջել նշանակում է արժանապատվությունը կորցնել:
......
Կարդալ ավելին»
 Ավելացրեց: Արման |    Ամսաթիվ: 2013 Մայիս 14 ` 1.09.48 PM |   Դիտումներ:: 288 |   Բաժին ՝  Ծրագրեր   |  Մեկնաբանություն: 0
Եթե PES խաղի սիրահար եք ու ցանկանում եք խաղի ընթացքում լսել ռուսերեն մեկնաբանություններ, ապա տեղադրեք PES 2013-ի համար նախատեսված այս հավելվածը:......Կարդալ ավելին»
 Ավելացրեց: Արման |    Ամսաթիվ: 2013 Մայիս 13 ` 5.27.30 PM |   Դիտումներ:: 283 |   Բաժին ՝  Սեր   |  Մեկնաբանություն: 1
Թվաց ապրում եմ հրաշքում, երջանկությունն էր այցելել ու ամուր գրկել ինձ:  Միայն քո կողքին էի ապրում ու ինձ լիարժեք զգում: Դու իմ հրաշքն էիր, անգամ հրաշք էր այն , որ իմ ծննդյան հաջորդ օրը քոնն էր: Առաջինը քո զանգն էր.
 -Շնորհավոր արևս , շատ եմ քեզ սիրում:
 Ծննդյանս օրվա լավագույն մաղթանքը, որի շնորհիվ ժպիտը դեմքիս էր ամբողջ օրվա ընթացքում: Գրկել էի քո նվիրած խաղալիքը. չէ՞ որ ես քեզ համար փոքրիկ երեխա էի անկախ իմ տարիքից: 
 Գիտե՞ս, երազում էի ես զանգել քեզ առաջինն ու շնորհավորել ծնուդդ նույն խոսքերով.
-Շնորհավոր արևս , շատ եմ քեզ սիրում:
 Զանգեցի, անհասանելի էիր: Մի վայրկյանում տխրությունն այցելեց:  Ամբողջ օրը սպասեցի զանգիդ, իսկ հեռախոսն անգութորեն լռում էր: Ես մենակ էի , ինձ հետ էին միայն արցունքներս: Գիշեր էր...զանգ..
......
Կարդալ ավելին»
 Ավելացրեց: Արման |    Ամսաթիվ: 2013 Ապրիլ 12 ` 3.25.50 PM |   Դիտումներ:: 507 |   Բաժին ՝  Հետաքրքիր   |  Մեկնաբանություն: 0
Անզօր լինելով դուրս պրծնելու մտքերիս կախարդական օղակից,ես որոշեցի սեպտեմբերյան այդ օրը այցելել ինձ համար ամենամտերիմ,թանկ ու հարազատ վայրերը,որոնցից յուրաքանչյուրի հետ կապված էի ինչ-որ յուրահատուկ ուրախ ու հաճելի իրադարձություններով:
  Ես մենակ գնացի,քանի որ մենակ լինելը բոլորից լավ էր:Ոչ ոք ինձ ոչինչ չէր հարցնում և ես ոչ մեկին ոչինչ չէի պատասխանում,ոչ մեկը չէր խղճում ինձ ու ոչ ոք չէր նախանձում:Ես անցա այգիները,և իմ հիշողության մեջ հարություն առան մանկության պայծառ հուշերը:
  Ոսկե մանյակները կախված էին քարե զանգվածների ու խարխուլ ցանկապատերի վրա.տերևները հանգչում էին աշնան արևի իրիկնային թախծոտ շողերի մեջ,պտուղները ծառերի վրայից ասես ժպտում էին ինձ ու հրապուրում-կանչում քաղելու:
......
Կարդալ ավելին»
 Ավելացրեց: Shush[ok]♥ |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 24 ` 4.13.09 AM |   Դիտումներ:: 325 |   Բաժին ՝  Հետաքրքիր   |  Մեկնաբանություն: 0
Փիղն ունի վիթխարի մարմին (բարձրությունը՝ մինչև 3,5 մ), թեթևակի սապատավոր մեջք և հաստ, սյունանման ոտքեր, փոքրիկ աչքեր, մեծ ականջներ ու երկար ժանիքներ, լայն ճակատ: Փղի ժանիքները` փղոսկրերը, մեծացած ատամներ են և աճում են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն հասնում են շատ մեծ չափերի (մինչև 3մ և 100 կգ): Ժանիքները հարձակվելու և թշնամիներից պաշտպանվելու հզոր զենք են: 
Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է, որն առաջացել է քթի և վերին շրթունքի սերտաճումից ու վերջանում է քթանցքերով, իսկ նրա տակ տեղավորված են բերանն ու եռանկյունաձև ստորին շրթունքը: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից): Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Նրա կենսագործունեությունը պահպանելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կեր. հասուն անհատն օրական ուտում է 100–200 կգ կեր: Կոշտ բուսական կերը փիղը լավ ծամում է բերանի խորքում տեղադրված խոշոր ատամներով: Եթե հին ատամը մաշվում է կամ վնասվում, նրա հետևում աճում է նորը և հրելով դուրս գցում հինը: Ատամ չունեցող փիղը թուլանում է և մահանում սովից կամ հիվանդություններից: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: ......
Կարդալ ավելին»
 Ավելացրեց: LUCKY |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 23 ` 4.41.10 PM |   Դիտումներ:: 264 |   Բաժին ՝  Գաղտնիքներ և խորհուրդներ   |  Մեկնաբանություն: 0
 Ավելացրեց: LUCKY |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 23 ` 4.36.59 PM |   Դիտումներ:: 286 |   Բաժին ՝  Գաղտնիքներ և խորհուրդներ   |  Մեկնաբանություն: 0
 Ավելացրեց: LUCKY |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 23 ` 4.28.44 PM |   Դիտումներ:: 295 |   Բաժին ՝  Գաղտնիքներ և խորհուրդներ   |  Մեկնաբանություն: 0
 Ավելացրեց: LUCKY |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 23 ` 4.26.20 PM |   Դիտումներ:: 242 |   Բաժին ՝  Գաղտնիքներ և խորհուրդներ   |  Մեկնաբանություն: 0