Inicio » Archivos » Հետաքրքիր

Entradas en la categoría: 43
Entradas mostradas: 41-43
Páginas: « 1 2 3 4 5

Ordenadas por: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների
 Ավելացրեց: ♥jpteresik♥ |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 12 ` 8.58.56 PM |   Դիտումներ:: 223 |   Բաժին ՝  Հետաքրքիր   |  Մեկնաբանություն: 0
Առավոտյան հոգնածությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդը չի պահպանում քնի ռեժիմը: Եթե դուք հնարավորություն չունեք պահպանելու քնելու և արթնանալու ռեժիմը, ապա վաղ թե ուշ կբախվեք այդ տհաճ երևույթին՝ քրոնիկ հոգնածությանը:
 Արթնանալու պահին, երբ օպտիկական նյարդին լույս է ընկնում, ուղեղն ազդանշան է տալիս հորմոնների արտադրմանը, աճի ֆունկցիայի կարգավորմանը, վերարտադրման պրոցեսին, մարսողության համակարգին,  մտածելու ունակությանը, հիշողությանը և քնին: Ուղեղը ռեֆլեքսորեն կարգավորում է «միացումը» որոշակի ժամի: եթե քնում ու արթնանում եք տարբեր ժամերի, ապա ուղեղին դժվար է որոշել «միացնելու ժամը», համապատասխանաբար՝ ձեր օրգանիզմն արթնանալու պարտականությունը ուղեղի համար ամեն անգամ անակնկալ է լինում, որն, ի դեպ, տհաճ զգացողություն է առաջացնում: Ճիշտ պահը գտնելու համար անհրաժեշտ է լինում ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ օգտագործել: Նման իրավիճակում դժվար է հասնել առավելագույն ակտիվության, և, բնականաբար դուք ձեզ հոգնած եք զգում: 
 Լիարժեք հանգստի և ողջ օրվա թարմության համար անհրաժեշտ է քնել և արթնանալ ճիշտ ժամանակին: Պետք չէ ամեն անգամ ձգտել մահճակալին, երբ թեթևակի հոգնածություն եք զգում: Ցանկալի է սպասել սովորական ժամին: Ուրբաթ և շաբաթ օրերին ուշ քնելը, որը մեզանից շատերը իրենզ թույլ են տալիս , նույնպես վատ է անդրադառնում մեր առողջության վրա: 
 Չարժե մտածել դժվարությունների և տհաճությունների մասին, որպեսզի ողջ գիշեր ենթագիտակցությունը չփորձի դրանք լուծել և ձեզ չտանի դեպի գիշերային մղձավանջներ:
Ճակատագրի և մահվան դեմ մարդն անզոր է. չի կարող ընտրել ո՛չ իր ծնվելու, ո՛չ էլ մեռնելու ժամանակը, բայց իրեն ընծայված կյանքը կարող է լիարժեք ապրել, զուր չվատնել, հետո  կյանքի մայրամուտին չմորմոքվել,  կյանքը իր կողքով անցավ:Այլ կերպ ասած, լայնաղոհություն ու կարողություն ունեցիր ճիշտ ապրելու համար:Բայց  ո՞վ կարող է որոշել սահմանը ճշտի ու սխալի: Մեկի ճիշտը մյուսի սխալը կարող է լինել: Քրեական աշխարհի ճիշտը իրավական աշխարհի սխալն է գուցե: Կամ թե զավակի ճիշտը արդյոք մի՞շտ է ճիշտ ծնողի համար:
Ճիշտ ընտրեք ապրելու ժամանակը. այսօ՞ր, վա՞ղը, մի տարի հետո՞, գուցե քարորդ դար հետո՞... Արարչի կողմից շնորհված մի քանի օրըմի քանի տասնամյակը  ապերլու ժամանակն է: Գուցե կարդացողը ճապոնացիների նմա՞ն է մտածում՝ ապրած համարել միայն երջանիկ օրերը`  բովանադակլից օրերը... Ուստի նրանց Նոր տարվա ամենատարածված մաղթանքն է «Ցանկանում եմ, որ Նոր տարիդ ավելի երկար լինի, քան անցածը»:
Սակայն ես կասեմ՝ ապրելու լավագույն 
ժամանակը ՄԱՆԿՈՒԹՅԱՆ տարիներն են՝ անհոգ, հերաքրքիր, հոգու վերելքով, մտքի հասունացմամբ, հարստացմամբ: Թող որ բոլորի մանկության տարիները այնքա՜ն բեղուն ու բովանդակալից լինեն, որ մենք ինքնամոռաց ոգենք.«Օ՜, ԿԱ՛ՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱ՛ՐԹ...»:
......
Կարդալ ավելին»
 Ավելացրեց: ♥jpteresik♥ |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 12 ` 8.58.03 PM |   Դիտումներ:: 266 |   Բաժին ՝  Հետաքրքիր   |  Մեկնաբանություն: 0
Հաճախ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, որոնք ամեն կերպ փորձում են խաթարել դիմացինի հանգիստը, ինչ-որ տեղ նաև  երջանկությունը։ Ցավոք, նրանց մոտ շատ դեպքերում ստացվում է։ Բայց նաև լինում են դեպքեր, երբ  այդ  մարդիկ ոչ թե փորձում են խանգարել, այլ ուրախանալ մեկ այլ իրենց նման նախանձի քաջագործության վրա։ Ուրախանալ ծանոթի, շատ դեպքերում նաև մտերիմի անհաջողություններով։ Մարդիկ կան, որոնք պարզապես հաճույք են ստանում դրանից։ Սակայն նրանց մեջ խոսում է նախանձը։ Կա մարդկանց մի տեսակ, երբ սեփական անհաջողության ու դժբախտության համար մեղադրում են շրջապատին, անկախ նրանից, թե ո՞վ է դրա հիմնական պատճառը։ Եվ դրա ազդեցության տակ գտնվելով` դիմացինին, որը քիչ թե շատ հաջողություններ ունի, ցանկանում են այն նույն վիճակում տեսնել, որում հենց իրենք են հայտնվել։ Չնայած ոչ բոլորն են այդպես։ Կան անձիք, որոնց տեսակն է այդպիսին։ Իսկ երբ հասկանում են, որ ստացվում է, ավելի են ոգևորվում և համարում են հաղթած, ու իրենց առաքելությունն ավարտած։ Դրա համար պետք  է ուղղակի այդպիսի մարդկանց չնկատել   ու ուշադրություն չդարձնել։ Եթե որոշել ես, նպատակ ես դրել հասնել ինչ-որ բանի, ապա մի՛ կանգնիր, շարունակի՛ր ճանապարհդ, մոլախոտերին էլ տրորիր։
 Իսկ դու՛ք, նախա՛նձ մարդիկ, երբեք մի հրճվեք ու ձեզ գոհ զգացեք, որ ինչ-որ մեկը ձեր պատճառով տուժվել է, կամ պարզապես խնդիրների մեջ է, այլ հակառակը, փորձեք օգնել նրան, ով օգնության կարիք ունի, ձե՛ռք մեկնեք։ Իսկ չարախոսելով ոչնչի չեք հասնի, ընդհամենը  կկործանվեք։ Հնարավոր է, որ այն, ինչ դու դիմացինիդ նկատմամբ քեզ թույլ տաս, մի օր այդ նույն արարքին ինքդ բախվես։ Լավ արարքը գնահատվում է և հատուցվում, իսկ վատը երբեք անպատիժ չի մնում։
......
Կարդալ ավելին»
 Ավելացրեց: ♥jpteresik♥ |    Ամսաթիվ: 2013 Փետրվար 12 ` 8.56.42 PM |   Դիտումներ:: 281 |   Բաժին ՝  Հետաքրքիր   |  Մեկնաբանություն: 2
Մայր
Մայր...Թերևս ամենանվիրական բառն աշխարհում: Մայրն է այն սուրբ ու թանկագին էակը յուրաքանչյուր երեխայի համար: Ամեն երեխայի,  ծնվելու պահից սկսած մայրն է կերակրում ու նրան օրորոցային երգում: Մոր սիրտն է այն անդունդը, որի խորքում միշտ ներում է գտնվում և նա է, որ ներում է երեխայի թեկուզ ամենաչնչին արարքը: Մայր...Այդ սուրբ ու խաղցր էակն է, որ կարող է փոխարինել նաև հորը: Մայրն է այն միակը, որին չի փոխարինի ոչինչ և ոչ մեկ: Երեխան է, որ բազմապատկում է մոր հոքսերը և առօրյան: 
 Իմ մայրը շատ քնքուշ ու նուրբ էակ է: Նա նման է գարնան նոր բացվող մանուշակի և իզուր չէ, որ այդ գեղեցիկ ու սքանչելի էակներին նվիրված տոնը նշվում է գարնանը, քանի որ մայրը գարուն է ներշնչում յուրաքանչյուր երեխայի հոգում: Ինչպես մենք ենք այդ տոնին ծաղիկներ նվիրում մեր մայրերին, այնպես էլ մայրն է իր ողջ կյանքում քնքշություն ու բարություն պարգևում իր երեխաներին և իր շրջապատի մարդկանց
......
Կարդալ ավելին»