| Inicio » Archivos » Հետաքրքիր |
:-)♥
| 2013 Փետրվար 19, 4.53.43 PM | |
Գարնանային գեղեցիկ օր էր: Արևը դեռ չէր ծագել, երբ Աննայի հեռախոսին հաղորդագրություն եկավ: Աննան շտապեց վերցնել հեռախոսը և կարդալ հաղորդագրությունը: Հաղորդագրության հեղինակը Աննայի ընկերն էր՝ Կարենը: Նա գրել էր.- Բարի լույս հրեշտակս ♥ ուզում եմ քեզ հիշեցնել, որ ես քեզ շատ եմ սիրում...♥ Աննայի դեմքին միանգամից փայլեց գեղեցիկ ժպիտը և նա օրը սկսեց բարձր տրամադրությամբ: Ամեն օր Կարենի հաղորդագրությունների շնորհիվ Աննան ունենում էր շատ բարձր տրամադրություն: Նրանք շատ էին սիրում իրար և թվում էր, թե նրանց ոչինչ և ոչ ոք չի կարող բաժանել: Բայց Աննայի ծնորները դեմ էին այդ շփմանը: Չնայած ամեն ինչին Աննան ու Կարենը շարունակում էին պայքարել իրենց սիրո համար: Մի անգամ Աննան գնում է իր ընկերուհու հարսանիքին, որին ներկա էր նաև ընկերու հորեղբոր տղան ՝ Արթուրը: Ամբողջ երեկոյի ընթացքում Արթուրը անթարդ նայում էր Աննային: Աննան հասկանում էր , որ Արթուրը իր հանդեպ անտարբեր չի և իրոք նա չէր սխալվում: Հարսանիքի հաջոորդ օրը Արթուրը զանգահարում է Աննային, հրավիրում հանդիպման, բայց Աննան մերժում է: Գրեթե ամեն օր Արթուրը զանգահարում էր Աննային և ինչ որ պատրվակով հանդիպումներ փնտրում, բայց միշտ մերժվում էր: Մի օր Արթուրը որոշում է գնալ Աննաենց տուն: Դուռ թակում է և բացում է Աննան: Նա քաղաքավարությունից ելնելով ներս է հրավիրում Արթուրին: Արթուրը ծանոթանում է Աննայի ծնողների հետ և մինչ նրանք զրուցում էին Աննան ուզում էր հասկանալ այցելության պատճառը: Արթուրը շատ է դուր գալիս Աննայի ծնողներին: Այդ հանդիպումները ավելի են հաճախանում: Եվ մի անգամ Արթուրը խնդրում է Աննայի ձեռքը և Աննայի ծնողները առանց նրա կարծիքը հարցնելու համաձայնվում են և հարսանիքի օրը որոշում: Երբ Աննան իմանում է չի կարողանում ներել ծնողներին, նա չէր կարողանում նայել Կարենի աչքերին: Օրերով դուրս չէր գալիս սենյակից և լաց էր լինում: Նա որոշում է ամեն ինչ պատմել Կարենին: Կարենը նեղանում է Աննայից և նրանք բաժանվում են: Ահա եկավ հարսանյաց օրը: Բոլորը ուրախ են իսկ Աննան չի կարողանում զսպել իր արցունեները: Նա արդեն երկար ժամանակ էր, ինչ լուր չուներ Կարենից: Հենց այդ օրը Կարենը զանգահարում է Աննային . - Աննա, այսօր ժամը 12-ին ես մեկնում եմ Ֆրանսիա, եթե ինձ սիրում ես արի օդանավակայան: Այս զանգով Կարենը տակնուվրա է անում Աննայի հոգին: Աննան չգիտեր ինչ աներ: Թողնե՞ր ամեն ինչ և գնար իր սիելիի մոտ թե՞ մնար և ամուսննանար չսիրած տղայի հետ: Նա անելանելի վիճակում էր, միթե՞ պետք էր նույնքան դաժան վարվել ծնողների հետ որքան նրանք: Նա վերցնում է թուղթ ու գրիչ և նամակ գրում. - Արթուր կներես ինձ, ես քեզ երբեք չեմ կարող սիրել, գիտեմ ,, որ կատես ինձ, բայց փորձիր հասկանալ: Մամ ջան, պապ ջան, կներեք ինձ , բայց ես չեմ կարող....: Նա նամակը դնում է իր մահճակալի վրա և դուրս գալիս, բայց մոռանում է վերցնել հեռախոսը: Նա լավ չէր վարում, վերցնում է հոր ավտոմեքենան և շտապում օդանավակայան: Ճանապարհին նա վթարի է ենթարկվում և ընկնում կոմայի մեջ: Կարենը զանգելով Աննային, տեսնում է որ չի պատասխանում, մտածում է փոշմանել է: Կարենը մեկնում է՝ չիմանալով իրականության մասին: Երբ Աննան կոմայից դուրս է գալիս, նրա մոտ էին բոլորը, բացի Կարենից: Աննան հասկանում է, որ կորցրել է նրան ընդմիշտ: Հետո Աննային հայտնում են , որ նա այլևս երբեք չի կարող քայլել: ՄԻթե՞ կարող էր կյանքը այդպիսի դաժան խաղ խաղալ նրա հետ: Նա այլևս ոչինչի չէր հավատում: Բայց....Բայց մի օր, երբ նա սովորականի պես փակված էր սենյակում նրա դուռը թակեցին: - Ոչ մեկին չեմ ուզում տեսնել, ինձ մենակ թողեք,- ասաց Աննան: Բայց ևս մեկ անգամ թակեցին դուռը - Ո՞վ է գրողը տանի, ես ասացի , որ ոչմեկիդ չեմ ուզում տեսնել: - Ես եմ Աննա: Մի վայրկյանում ամեն ինչ փոխվեց, ձայնը շատ ծանոթ էր, միթե՞ Կարենն էր: Օ՛ ոչ, Աննային թվում էր , թե սպասումից ուղղակի խելագարվել է, և դա նրան ուղղակի թվում է: Դուռը բացվեց և ներս մտավ Կարենը: Աննան աչքերին չէր հավատում, նա սկսեց լաց լինել և այնքան էր ուրախացել , որ նույինսկ կանգնեց: Նրանք շատ երջանիկ էին: Միթե՞ հնարավոր է մեկ օրում ամենադժբախտ մարդը դառնա ամենաերջանիկը: Այո հնարավոր է և Աննայի օրինակն էլ մեզ վկա: Աննան և Կարենը ամուսնացան: Մի քանի օր հետո ամուսնացավ նաև Արթուրը: Նրանք բոլորը երջանիկ էին :♥ | |
| Vistas: 222 | Descargas: 0 | Valoración: 0.0/0 | |
| Total de comentarios: 0 | |
Գարնանային գեղեցիկ օր էր: Արևը դեռ չէր ծագել, երբ Աննայի հեռախոսին հաղորդագրություն եկավ: Աննան շտապեց վերցնել հեռախոսը և կարդալ հաղորդագրությունը: Հաղորդագրության հեղինակը Աննայի ընկերն էր՝ Կարենը: Նա գրել էր.
Երբ Աննան իմանում է չի կարողանում ներել ծնողներին, նա չէր կարողանում նայել Կարենի աչքերին: Օրերով դուրս չէր գալիս սենյակից և լաց էր լինում: Նա որոշում է ամեն ինչ պատմել Կարենին: Կարենը նեղանում է Աննայից և նրանք բաժանվում են:
Երբ Աննան կոմայից դուրս է գալիս, նրա մոտ էին բոլորը, բացի Կարենից: Աննան հասկանում է, որ կորցրել է նրան ընդմիշտ: Հետո Աննային հայտնում են , որ նա այլևս երբեք չի կարող քայլել: ՄԻթե՞ կարող էր կյանքը այդպիսի դաժան խաղ խաղալ նրա հետ: Նա այլևս ոչինչի չէր հավատում: Բայց....
Դուռը բացվեց և ներս մտավ Կարենը: Աննան աչքերին չէր հավատում, նա սկսեց լաց լինել և այնքան էր ուրախացել , որ նույինսկ կանգնեց: Նրանք շատ երջանիկ էին: Միթե՞ հնարավոր է մեկ օրում ամենադժբախտ մարդը դառնա ամենաերջանիկը: Այո հնարավոր է և Աննայի օրինակն էլ մեզ վկա: Աննան և Կարենը ամուսնացան: Մի քանի օր հետո ամուսնացավ նաև Արթուրը: Նրանք բոլորը երջանիկ էին :♥