Inicio » 2013 » Մայիս » 15 » Նա հեռացավ հավետ...
3.15.56 AM
Նա հեռացավ հավետ...
Մառախուղի մի բարակ շղարշ էր իջել քաղաքի վրա` ինչպես և հոգուս: 
Քայլում էի զբոսայգում: Երկար ժամանակ քայլելուց հետո, նկատեցի արդեն իսկ առկա մթնշաղի ներկայությունը: Քայլերս ուղղեցի դեպի զբոսայգուց դուրս տանող ճանապարհը: Քայլում էի, երբ ծանոթ մի ձայն ցածր տոնով, լացակումած ձայնով, հազիվ երկու բառ արտաբերեց.
- Սպասիր Նարե...
Այնքան ծանոթ մի ձայն էր... Մարմնովս սարսուռ անցավ, աչքերիցս արցունքներ գլորվեցին, ուղեղս մի պահ հիշեց անցյալս ու թմրեց... Մաքրելով և մի կերպ զսպելով արցունքներս շրջվեցի և աչքերիս առջև ներգծվեց մի պատկեր, որին կարծես առաջին անգամ էի տեսնում: Այո... Քանզի նա ուժեղ էր, արցունքները նրա աչքերում երբեք չէին եղել, նրա սիրտը երբեք ցավ չէր զգացել: Սակայն այսօր իմ առջև կանգնած էր նրա հակապատկերը: Սառը հայացքով, լացակումած աչքերով...
-Այո,- իմ մեջ ուժ գտա և ցածր ձայնով շշնջացի ես:
- Կարոտել եմ:

Հստակ ձայնով արտաբերեց նա:
- Ահա,- ասացի ես...
- Իսկ դո՞ւ:
- Ե՞ս: Իսկ ի՞նչ ես կարծում: Օհ, ոչ սիրելիս, ես մոռացել եմ:
- Կներես:
- Դու էլ: Եվ... Շնորհակալ եմ: Այո: Զարմացա՞ր: Չէ, մի զարմացիր: Շատ բան ես սովորեցրել ինձ, շատ բան օգնեցիր, որ հասկանամ: Հիշում ե՞ս: Ասում էիր <<Ոչ մեկին թույլ չտաս երբեք, որ քեզ ցավ պատճառի>>: Այո՛,այո՛... ես էլ հիշում եմ: Կանեմ ինչպես դու էիր ասում: Թույլ չեմ տա, որ ցավ պատճառես ինձ... և քեզ: Սիրում եմ,սակայն մոռացել եմ... Մոռացել եմ հենց այդ սիրո շնորհիվ: Դու էլ մոռացիր: Ներիր իմ բոլոր սխալներն ու երջանիկ եղիր: 
Վերջ...
Դա վերջին անգամն էր,որ տեսա նրան: Նա հեռացավ հավետ...
Categoría: Տխուր | Vistas: 290 | Agregado por: Արման | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]