Inicio » 2013 Մայիս 18 » Լուռ հեռացար
9.44.36 AM Լուռ հեռացար | |
Միասին էինք, թվում էր, թե ամեն ինչ շատ լավ է, որ մենք երկուսս էլ երջանիկ ենք և մեզ ոչ ոք չի կարող և չի համարձակվի բաժանել: Բայց դա ինձ միայն թվում էր, դրանք միայն պատառիկներ էին, որոնք մեկ վայրկյանում անհետացան: Եվ գիտե՞ս, թե երբ անհետացան, այն ժամանակ, այն վայրկյանին, երբ դու ինձ կանչեցիր հանդիպման: Մենք նստեցինք մեր նստարանին և դու ինձ ասացիր, որ չես սիրում, որ սխալվել ես՝ կարծելով, թե իբրև սիրում ես ինձ և պատրաստ ես կյանքդ կապել ինձ հետ... Այդ ամենը չքացավ մեկ վայրկյանում, դու փշրեցիր իմ բոլոր երազանքները, այն երազանքները, որոնք միայն ինձ համար էին հետաքրքիր և սպասված...Անտանելի է...Այս ցավը ինձ ոչնչացնում է կամաց-կամաց, բայց հասնում է իր նպատակին` ոչնչացմանը...Բայց գիտե՞ս, ամենացավալին այն է, որ դու հիմա երդվում ես, որ չես ցանկացել ինձ խաբել, պարզապես շփոթված ես եղել, իսկ այն ժամանակ երդվում էիր, որ սիրում ես, որ մենք միասին ենք լինելու, որ ինչ էլ պատահի ինձ մենակ չես թողնելու, որ իմ աչքերից, եթե անգամ արցունքներ թափվեն, պետք է լինեն միայն ուրախության, իսկ հիմա ես ի՞նչ եմ անում. արտասվում եմ քո գնալուց հետո, նստել եմ մեր նստարանին և արտասվում եմ քո սուտ երդումների համար...Բայց բավական է, այսպես շարունակվել չի կարող, պարզապես անհնար է, ես էլ չեմ ցանկանում լսել քո մասին ոչինչ, դու ինձ համար զզվելի ես, անունդ լսելով՝ հիասթափվում ամեն ինչից, իսկ հիմա լռիր, գնա և այլևս մի երդվիր, պարզապես լուռ հեռացիր...(( | |
|
Total de comentarios: 0 | |