Inicio » 2013 Մայիս 21 » Ինչպես ճիշտ օգտվել սեղանից
12.14.46 PM Ինչպես ճիշտ օգտվել սեղանից | |
![]() Ամենից առաջ երբեք չի կարելի ուշանալ ճաշից, եթե նույնիսկ մայրիկը նախօրոք զգուշացրել է. չէ՞ որ ուտելիքը կսառչի: Եվ կարևոր է ճիշտ ժամանակին և կանոնավոր սնվել: Համեղ ուտելիքներին մոտենալուց առաջ անպայման հարկավոր է մի լավ լվացվել և կարգի բերել հագուստը: Սեղանի մոտ նստում են ուղիղ, չեն կռանում և փորձում են ձեռքերը չհենել սեղանին: Ամենակարևորը չեն ճոճվում աթոռի վրա: Շատախոսել կարող եք նաև ուտելուց հետո, իսկ ուտելիս փորձել քիչ խոսել և ոչ մի դեպքում չխոսել լիքը բերանով: Դանակը բռնում են աջ ձեռքով, իսկ պատառաքաղը՝ ձախ: Դանակով կտրում են այն ամենը, որը հնարավոր չէ կտրել պատառաքաղով: Այն ամենը, ինչ գտնվում է սուպի մեջ՝ կտրատում են գդալով: Իսկ դանակը ոչ մի դեպքում չենք տանում բերանը, քանի որ կվնասենք շուրթերն ու լեզուն: Ընդհանուր ամանից օգտվելիս չի կարելի երկար տնտղել կտորները և ընտրել ամենալավը:
| |
|
Total de comentarios: 0 | |