Inicio » 2013 » Մայիս » 21
Ամենից առաջ երբեք չի կարելի ուշանալ ճաշից, եթե նույնիսկ մայրիկը նախօրոք զգուշացրել է. չէ՞ որ ուտելիքը կսառչի: Եվ կարևոր է ճիշտ ժամանակին և կանոնավոր սնվել: 
 Համեղ ուտելիքներին մոտենալուց առաջ անպայման հարկավոր է մի լավ լվացվել և կարգի բերել հագուստը: 
 Սեղանի մոտ նստում են ուղիղ, չեն կռանում և փորձում են ձեռքերը չհենել սեղանին: Ամենակարևորը չեն ճոճվում աթոռի վրա: Շատախոսել կարող եք նաև ուտելուց հետո, իսկ ուտելիս փորձել քիչ խոսել և ոչ մի դեպքում չխոսել լիքը բերանով:
Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 329 | Ավելացրեց: Արման | Ամսաթիվ: 2013 Մայիս 21 | Մեկնաբանություններ (0)