Inicio » 2013 » Մայիս » 16 » Երբ խոսում է լռությունը..♥
11.32.38 AM
Երբ խոսում է լռությունը..♥
Երբ խոսում է լռությունը, լռում են բոլորը: Նրա խոսքը հաճելի է և ցանկալի բոլորի կողմից: Խոսում է լռությունը՝ խոսում է և սիրտը: Այն խոսում է, խոսում և արտահայտում է իր ցավերը, արցունքոտ աչքերով արտաբերում է այնպիսի խոսքեր, որն ուղղակի չի կարող արտահայտել լեզուն: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Համաձայն եմ, բայց երբ ասպարեզ է գալիս սիրտը, հետևում է նաև լռությունը,մոռացվում է լեզվի ԿՏՐՈՂ դերը և առաջ են գալիս այնպիսի արժեքներ, որոնք ուղղակիորեն տապալում են Լեզվին: Լռություն: Ոչ մի տեղ էլ բացարձակ լռություն չկա, բոլորն էլ խոսում էն, եթե ոչ բարձրաձայն, ապա ինքն իր հետ, իր մտավոր աշխարհում, իր սրտում...Լռությունը միայն ճշմարտությունն է բարձրաձայնում: Երբ խոսում է լռությունը, լռում են աչքերը և հոգին: 
Լռությունն իր մեջ այնքան անկեղծություն, այնքան խաղաղություն, այնքան բարիություն ունի... Ուզում ես ուղղակի լռել, ոչինչ չասել, սակայն հասկանալ միմյանց ավելի լավ, քան կարելի էր հասկանալ անընդհատ խոսելով և բացատրելով: 
Լռության մեջ արձակված ճիչը կարող է ականջներ խլացնել, աչքեր կուրացնել, սրտեր թափանցել և մինչև անգամ հոգիներ խորտակել:Լռություն, դա միակ բանն է, որտեղ ոչ կեղծիք կա, ոչ սուտ և ոչ դավաճանություն:
Categoría: Հետաքրքիր | Vistas: 315 | Agregado por: Արման | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]