Inicio » Archivos » Այլ

Կյանքը աստիճան է
2013 Փետրվար 12, 7.15.02 AM


Արտակն ու Գևորգը ծանոթացան ուսումնարանում: Նրանք արդեն երկու ամիս է, ինչ շփվում էին և իրենց մասնագիտությունները, և բնավորությունները խիստ համընկել էին: Արտակը սոցիալապես առավել ապահովված ընտանիքից էր, ուներ ազդեցիկ հայր, մեծ գործեր և քաղաքում բավականին հարգանք էր վայելում: Սակայն նույնը չէր կարելի ասել Գևորգի մասին, նա ցածր խավի մարդ էր, բայց աչքի էր ընկնում իր անկեղծությամբ, խելացի էր, բարի, մարդամոտ տղա էր , այդպիսին էր նաև Արտակը և նա շատ էր գնահատել Գևորգի պարզ բնավորությունը: Արտակը անգամ հաշվի չէր առնում այն փաստը շ, թե Գևորգը ինչ խավի մարդ էր: Նրանց շփումները դարձան էլ ավելի մտերմիկ, էլ ավելի լավ: 

Արտակի ծննդյան օրն էր, հրավիրված էր նաև Գևորգը: Արտակը Գևորգի մասին շատ էր պատմել ընտանիքում : Արտակը դիմավորեց ընկերոջը մեծ ուրախությամբ, ծանոթացրեց ընտանիքի անդամների հետ: Հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, պաշտոնյաներ. մի խոսքով՝ Արտակի խավին հավասար մարդիկ: Ծննդյան տոնը կարծես լավ էր ընթանում , բայց Արտակի հայրը բնավ նման չէր իր որդուն, նա գաղտնի կերպով կանչեց տղային, և ասաց. 

-Տղա՛ս , ո՞վ է այս աղքատիկ տղան, ու՞մ ես դարձրել քեզ ընկեր, նա հարմար չէ մեր խավին, հասկացի՛ր, նայի՛ր այստեղ գտնվող մարդկանց և նրան: 

_ Ի՞նչ ես խոսում հայրիկ , ախր ի՞նչ կապ ունի, աղքատ թե՞, հարուստ, դու նրան լավ չես ճանաչում, Գևորգը լավ, բարի, խեալցի ընկեր է: 

-Հե՛նց հիմա գնում ես և նրան այստեղից դուրս ես վռնդում, ուզու՞մ ես ծաղրի առարկա դառնամ բոլորի մոտ, որ ասեն քո տղան ա՞յդ ում հետ էր շփվում , այո՞, ա՞յդ ես ուզում: 

-Բա՜յց … 

Արտակի խոսքը կիսատ մնաց, երբ դռան ետևից Գևորգը ասեց. 

-Մի անհանգստացե՛ք ես ինքս կգնամ, շատ հաճելի էր: 

Ու ինչ ստացվեց , Գևորգը այդ օրվանից հետո այլևս չտեսավ Արտակին, չնայած վստահ էր , որ Արտակը իր հորը բնավ նման չէր: 

Արտակարգ լուրեր 

<< Այսօր վթարի է , ենթարկվել հայտնի գործարար …>> շարունակությունը ինքնին պարզ էր, վթարի ենթարկվածը Արտակի հայրն էր , ու այդ լուրը լսելով Գևորգը միանգամից մռայլվեց , մոռացավ նույնիսկ ամեն վիրավորանք և անհապաղ վազեց Արտակին տեսության: 

- Ինչպե՞ս է հայրդ : 

- Ա՜խր նա քեզ…, դու,՞ այստե՞ղ,… , ինչու՞.. 

- Դա կարևոր չէ ,ասա ինչո՞վ կարող եմ օգնել: 

-Հայրս վթարի է ենթարկվել, նրան անհարաժեշտ է արյան արագ փոխներարկում, սակայն համապատասխան արյուն չենք գտնում: 

Գևորգը մի պահ անզգայացավ, տեսնելով Արտակի վատ վիճակը, նա միանգամից հարցրեց . 

- Ի՞նչ խմբի արյուն է հարկավոր : 

- Առաջին խումբ , դրական, բայց հասկանու՞մ ես չկա , չենք գտնում այդ խմբից : 

- Կա, իմ արյան խումբը հենց դա է, դե ինչ, ժամանակ չկորցնենք , արագ ես անցնեմ բժշկի մոտ, արյունս ստուգելու: 

- Ի՞նչ , իսկապե՞ս : 
- Այո՛ , այո՛, հայրդ կփրկվի վստահ եմ: 

Վիրահատությունը բարեհաջող անցավ , Գևորգի արյան խուբը համապատասխանեց Արտակի հոր արյան խմբի հետ և արդեն բարեկամներով սպասում էին , որպեսզի Արտակի հայրը ընդունի այցելուներ: 

Արտակի հայրը իմանալով այս մասին, բոլորի ներկայությամբ ներողություն խնդրեց Գևորգից, իսկ երկու ընկերները շատ ուրախ էին իրենց հաշտեցման համար: 

Բոլորը գնացին և Արտակը իր հոր հետ միայնակ մնաց և այսպես ասեց. 

-Հա՛յր , արի՛ ամեն բան համարենք ավարտված, սակայն մի բան պետք է փաստացի ընդունես, Կյանքը աստիճան է, դու՛ այդ աստիճանին միշտ նայել ես վերևից , միշտ այդ աստիճանի սանդուղքների քանակը միայն նկատել ես, գումարով, բայց այս սանդուղքը , որին դու՛ էիր հայտնվել, բնավ կապ չուներ քո՛ դիրքի, քո՛ փողերի հետ, հա՜յր, փողը կուրացրել էր քեզ: ՎԵՐՋ Հոդվածը հեղինակային էր Արմեն ♥jpteresik♥ 15 Տարեկան
Categoría: Այլ | Agregado por: ♥jpteresik♥
Vistas: 238 | Descargas: 1 | Comentarios: 1 | Valoración: 5.0/1
Total de comentarios: 1
1 ♥jpteresik♥  
0
lanawna che..... heart heart heart heart heart heart heart heart

Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]