Inicio » Archivos » Այլ

Կախում...մի՞թե դա սեր է...
[ Descargar desde el servidor (24.4 Kb) ] 2013 Փետրվար 20, 3.13.17 PM
Հոգեբանը լուռ նստել էր, իսկ նրա դիմաց անհանգիստ շարժումներ էր անում մի աղջիկ, որը մոտ մեկ ժամ նստած էր այդտեղ: Բժիշկը նայում էր նրան և մտածում . «Այո՛, գեղեցիկ է: Իսկ ինչու ՞ է այստեղ: Ի՞նչ է կորցրել այս հոգեկան հիվանդների միջավայրում»:
Նրա ոչ մի հարցին պատասխան չեղավ: Աղջիկը չէր խոսում: Հոգեբանը նայում էր նրա քրտնած ճակատին, իսկ հետո կապույտ աչքերին...զարմանալի է...խոհափիլիսոփայական նայվածք ունի, բայց...ինչո՞ւ չի խոսում: Բժիշկը բազում հարցերով հեղեղում և ժամանակ առ ժամանակ փոթորկում էր երիտասարդ աղջկա խռովված հոգին:
-Ի՞նչ է անունդ:
Պատասխան չի հնչում:
-Ինչո՞ւ ես այստեղ:
Նորից ոչ մի բառ: Բժիշկը արդեն վրդովվում էր, երբ հանակարծ լսեց.
-Բժիշկ...
-Ի՞նչ է, ի՞նչ է: Խոսեք խնդրում եմ ,- հետո վայրկյանապես լռեց և հայացքով հասկացրեց, որ աղջիկը կարող է խոսել:
-Բժիշկ գիտեք, ես սխալ բան չեմ արել: Ես սիրահարվել եմ: Օ՜, ոչ սիրում եմ...այո դա ինձ մոտ տենդագին է...
Աղջիկը սկսեց կրծել եղունգները, իսկ բժիշկը մոտեցավ և ասաց.
-Եվ ի՞նչն է Ձեզ հուզում:
-Փոքր է...
-Որքա՞ն ,- հարցրեց զարմացած բժիշկը:
-Երկու տարով...
-Ե՞վ:
-Եվ այն, որ նա սիրում է ինձ: Ես նրան, իմ սերը տենդագին է: Ես կախում ունեմ նրանից ՝ կարծես թմրանյութից կամ արկոհոլից: Ես սիրում եմ...ո՛չ, բժիշկ, ես ապրում եմ նրանով...
Աղջիկը շարունակ անհանգիստ շարժումներ էր անում, իսկ բժիշկը զննում էր նրան և մտածում. «Արդյո՞ք հոգեկան հիվանդ է»:
-Բժիշկ, ես անընդհատ ուզում եմ, որ նա կողքիս լինի: Նա թթվածին է ինձ համար:
-Այո...կախում է...փորձեք առանց նրա...
Աղջիկը չթողեց, որ նա շարունակի: Կանգնեց, ձեռքը դրեց բժշկի բերանին և ասաց.
-Չեմ կարող, պարոն բժիշկ, հասկանո՞ւմ եք: Վերջ ի վերջո մեկը կլինի՞, որ ինձ հասկանա:
Բժիշկը ազդվեց: Կարծես նրան վիրավորեցին:
-Աղջիկս, հանգիստ եղիր...
Նրանք շատ զրուցեցին: Ամենևին տարիքը չէր մեջբերվում, բայց աղջկա տենդը և հակումը դեպի տղան շատ էր շոշափվում: Հետո նա գնաց: Բժիշկը լուռ նստեց, իսկ հետո սկսեց գրի առնել այդ «սեր-կախում» կոչվածը...
Categoría: Այլ | Agregado por: pujurtaaa
Vistas: 208 | Descargas: 9 | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]