Inicio » 2013 » Մայիս » 17 » Ինչու՞
10.56.59 AM
Ինչու՞
Վերջին նամակ: Վերջին խոսքեր: Վերջին հույզեր: Առաջին, ո՚չ, վերջին սեր: Վերջին տողեր:
Կյանքում ամեն ինչ անտանելի է: Ինչու՞ սիրել և ինչու՞ ատել: Ինչու՞ ծիծաղել և ինչու՞ լացել: Ինչու՞ ձգտել ամենալավին, եթե կա ամենավատը: Ինչու՞ խոսել, եթե, այնուամենայնիվ, ոչ մեկ քեզ չի հասկանում: Ինչու՞ լսել, եթե չես ուզում իմանալ այդ: Ինչու՞ հասկանալ, եթե քեզ ամենևին էլ անհրաժեշտ չէ: Ինչու՞ լռել, եթե սիրտդ ուզում է անդադար ասել բառեր: Ինչու՞ նստել, եթե հոգիդ անընդհատ ճախրում է հեռուներում՝ մոռացած առօրիայի մասին:  Ինչու՞ հաղթել, եթե, այնուամենայնիվ, դու արդեն պարտություն ես կրել նրա հանդեպ: Ինչու՞ լացել, եթե արցունքներն արդեն քո էության մի մասն են կազմում: Ինչու՞ զգալ, եթե արդեն միևնույնն է, թե ինչ է քո հետ կատարվելու: Ինչու՞ զարմանալ, եթե դրա համար ամենևին էլ պատճառ չկա և երևի չի էլ լինի: Ինչու՞ նվիրվել, եթե պետք է դեն նետվես անպետք առարկայի նման: Ինչու՞ պարել, եթե միևնույն է, վերջում պիտի գամվես հաշմանդամի սայլակին՝ սրտին պատճառված վերքերից: Ինչու՞ ասել <<Սիրում եմ քեզ>>, եթե հակառակն ի նկատի ունես: Ինչու՞ ժպտալ, եթե սիրտդ այն ամենևին էլ չի ուզում: Ինչու՞ տեսնել, եթե մի օր նրա սերը կկուրացնի քեզ: Ինչու՞ լինել ազատ, եթե նրա վանդակում ես հայտնվելու: Ինչու՞ թռչել, եթե մի օր, մի անսպասելի հարված քեզ գետին է տապալելու: Ինչու՞ խոսել ճշմարտությունը, եթե միայն ստեր ես լսում: Ինչու՞ մոռանալ, եթե այն դրոշմված է մեր սրտերում, այլ ոչ թե գրված թղթի վրա և հնարավոր ջնջելու: Ինչու՞ երազել, եթե մի օր դրանք ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ սպանելու է: Ինչու՞ վախենալ, եթե, այնուամենայնիվ, այն քո մասնիկն է դարձել: Ինչու՞ գոռալ, եթե քեզ ոչ մեկ չի լսում: Ինչու՞ տխրել, եթե քո ուրախությունը, միևնույն է, ոչ մեկին անհրաժեշտ չի: Եվ վերջապես, ինչու՞ ասել ինչու, եթե ուղղակի այդ հարցին պատասխան չկա...
Categoría: Տխուր | Vistas: 292 | Agregado por: Արման | Valoración: 0.0/0
Total de comentarios: 0
Solamente los usuarios registrados pueden agregar comentarios.
[ Registrarse | Entrada ]